Առաջիկա օրերին կմեկնարկի Խնձորեսկ-Իշխանաձոր ավտոճանապարհի ասֆալտապատման ծրագիրը. ԱՀ նախագահ

Աշխատանքներ են տարվել ճանապարհների կառուցման, վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   սեպտեմբերի   2-ին  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

Նախագահի  խոսքով՝    բարեկարգվել  են   Ստեփանակերտի  մի  շարք  փողոցներ, Ասկերանի  շրջանում ասֆալտապատվում  են  Նորագյուղ, Բերքաձոր, ինչպես  նաև  Բերքաձոր-Ասկերան, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան  և  դեպի  Խնձրիստան  տանող    ավտոճանապարհները:

Անվտանգության  և բանակի համար   ֆինանսներ   չեն   տնտեսվի. ԱՀ  նախագահը  պաշտոնավարման 100 օրվա առիթով հանդես  է եկել   մամուլի  ասուլիսով «Ճանապարհների  բարեկարգման  աշխատանքներ  են     ընթանում նաև   Մարտունու, Մարտակերտի  և  Հադրութի  մի  շարք  համայնքներում:   Առաջիկայում  նախատեսում  ենք իրականացնել  Ստեփանակերտ-Ասկերան   ավտոճանապարհից  Պատարա  գյուղ  տանող  ավտոճանապարհի     վերակառուցման, Սղնախ-Ավետարանոց-Մադաթաշեն-Ակնաղբյուր  համայնքներ  տանող   ճանապարհների    կառուցման,   Ստեփանակերտ-Կարմիր  շուկա-Հադրութ  ավտոճանապարհից  Թաղավարդ   գյուղ   տանող   ճանապարհի   բարեկարգման, Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ   ճանապարհի    վերակառուցումը:   Այս  համատեքստում  ուզում  եմ  հատուկ    կարևորել     առաջիկա  օրերին  մեկնարկվելիք՝  Խնձորեսկ-Իշխանաձոր  ավտոճանապարհի  ասֆալտապատման   ծրագիրը, որը  հաջորդ  տարի   կշարունակվի  մինչև  Հադրութ  և  ամբողջությամբ  կփոխի   հանրապետության  հարավային  թևի  զարգացման  ընթացքը: Այդ  ռազմավարական  նշանակության   ճանապարհն  Արցախի  Հանրապետության   համար   կենսական նշանակություն ունի, որը  էապես  իր  դրական   ազդեցությունն  է  թողնելու   ինչպես  տնտեսության, այնպես  էլ   հայրենադարձության ծրագրերի  վրա:  Նախընտրական    փուլում   խոստացել  եմ, որ տարեկան   կկառուցվի  շուրջ  80  կմ  ճանապարհ: Պաշտոնավարման  100   օրվա  ընթացքում   ընդհանուր  առմամբ   կառուցվել, վերակառուցվել  և  բարեկարգվել    է   արդեն   շուրջ   51  կմ  ճանապարհ»,-  մանրամասնել է  Ա.  Հարությունյանը:



Աղբյուրը՝ https://artsakhpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (03.09.2020)
Դիտումներ: 921 | Վարկանիշ: 0.0/0
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...
Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...
ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62