Միանշանակ վերցնելու եմ մանդատը. Նարեկ Ղահրամանյան

Ինչպես արդեն հայտնել ենք, մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, ով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է:

Freenews.am-ի հետ զրույցում Նարեկ Ղահրամանյանն ասաց՝ մանդատը  միանշանակ պիտի վերցնի, ինչը կարող է իրեն խանգարել չվերցնել այն: 

Հարցին, թե  2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կապանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո ի՞նչ գործունություն է ծավալել, Նարեկ Ղահրամանյանը պատասխանեց.

«Ակտիվ գործունեությամբ չեմ զբաղվել, զբաղվել եմ կուսակցական գործունեությամբ և անհատ ձեռնարկատիրությամբ»:

Ինչ վերաբերում է հավանական մանդատը վերցնելու մասին խմբակցության հետ ունեցած քննարկմանը, Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ խոսակցություն արդեն եղել է, սակայն շեշտեց՝ խմբակցության հետ խոսակցություն միշտ է լինում, այնպես չէ որ միայն հիմա են այս թեմայով խոսել:

Խոսելով ապագա գործունեության մասին՝ Նարեկ Ղահրամանյանն ասաց.

«Ինձ  համար առաջնայինը մեր տարածաշրջանի հետ կապված խնդիրներն են լինելու»:

Հիշեցնենք, որ երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ դիմել է  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ:



Աղբյուրը՝ https://freenews.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (10.09.2020)
Դիտումներ: 170 | Վարկանիշ: 0.0/0
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Տեղ համայնքի գրադարանը...
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Տեղ համայնքի գրադարանը...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...
Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...

Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...
Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...

Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...

Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...
Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...
Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62