Տաթև գյուղում իրականացվեց «Սյունիքի ավանդական ուտեստներ. Անցյալից ներկան որպես բարեկեցության աղբյուր» ծրագիրը

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի ավանդական ուտեստներ. Անցյալից ներկան որպես բարեկեցության աղբյուր» ծրագրի շրջանակում սույն թվականի օգոստոսի 25-ից Տաթև գյուղում մեկնարկել է հայկական ավանդական խոհանոցի՝ մասնավորապես Սյունիքի ավանդական ճաշատեսակների պատրաստման և առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացների շարք։ Դասընթացները իրականացվում են «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի կողմից։

«Սյունիքի ավանդական ուտեստներ. Անցյալից ներկան որպես բարեկեցության աղբյուր» ծրագրը իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան/SPPA-A(ՊՏԱԾ) ծրագրի շրջանակում:

Սեդրակ Մամուլյանը գրում է. «Վերջերս տեղեկացրել էինք որ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպության հետ սկսում ենք «Սյունիքի ավանդական ուտեստներ. Անցյալից ներկան որպես բարեկեցության աղբյուր» ծրագիրը Տաթև գյուղում: Ծրագիրը արդեն ընթացքի մեջ է և բավականին դրական արդյունքներ ունի, դրա մասին է վկայում մասնակիցների խանդավառությունը և ծրագրի հանդեպ հետաքրքրությունը։ Հետաքրքիր է, որ որոշ կերակուրների պատրաստման ընթացքում մասնակիցների մոտ աղոտ հիշողություններ արթնացան․ Հատկապես այդ հիշողությունները տանում էին տատիկի խոհանոց։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ/Armenian Cookery TDP ծրագրային դրույթներից է բխում այս գործելաոճը՝ (Հայաստանի գաստրոքարտեզի ձևավորում):

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպությանը ադյունավետ համագործակցության համար»։

Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (11.09.2020)
Դիտումներ: 225 | Վարկանիշ: 0.0/0
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62