Մեղադրանք՝ թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչի կողմից  համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերի հանգամանքները:     

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. մարտին 46-ամյա տղամարդը,  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում խցակցին տեղեկացնելով իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող`  առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով տուժող` Գյումրի քաղաքի՝ 1983թ. ծնված բնակչից վրեժխնդիր լինելու շարժառիթով, մեծ չափաբաժնով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու մտադրության մասին, ստացել է նրա համաձայնությունը՝ գումարի դիմաց Գյումրի քաղաքի բնակչի սպանությանը հանցակցելու վերաբերյալ: Խցակիցը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում կուտակված պարտքերի պատճառով լինելով ֆինանսական ծանր կացության մեջ, կապ է հաստատել կնոջ հետ, դրդել վերոնշյալ գործողությունները կատարելուն  և ստացել նրա համաձայնությունը: 

Վերջինս, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով 2018թ. մարտի 7-ի երեկոյան Երևան քաղաքից մեկնել է Շիրակի մարզում գործող գազալցակայան, որտեղ ՍՊ ընկերության աշխատակիցը, ով նախապես սպանությանն օժանդակելու վերաբերյալ պատրաստակամություն էր հայտնել, ծանոթացրել է նրան տուժողի հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, որի ժամանակ վերոնշյալ կինը 1983թ. ծնված տղամարդու աջ և ձախ ձեռքերի արմնկային հոդերի երակներից ներարկել է ապօրինի կերպով ձեռք բերված մեծ չափաբաժնով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից հետո` մարտի 8-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, ՍՊ ընկերության աշխատակցի նախաձեռնությամբ, թմրանյութային գերդոզավորման ազդեցության տակ գտնվող տղամարդուն գազալցակայանին փաստացի պատկանող «Վազ 21054» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխել և անօգնական վիճակում թողել են Շիրակի մարզի Ազատան-Արևիկ գյուղերի ճանապարհների հատման խաչմերուկում:

Նույն օրը՝ ժամը 08։00-ին,  վերջինս հայտնաբերվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է` արտածին նյութերով սուր թունավորումից:

Բացի այդ, 2019թ. մարտի 2-ին, 46-ամյա տղամարդը, 1983թ. ծնված տղամարդու սպանությունը կազմակերպելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, ենթարկվել անձնական խուզարկության, վերցվել է նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վերջինս, օգտվելով ազատ տեղաշարժվելու իր իրավունքից, մինչև սեպտեմբերի 5-ը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր՝ այդ կերպ խախտելով պետական սահմանի անձեռնմխելիությունը և ժամանակավոր բնակություն է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այնուհետև՝ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 23:21-ի սահմաններում, վերջինս կծաքցանի օգտագործմամբ կտրելու եղանակով հաղթահարել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված սահմանապահ վարչության զորամասի ինժեներատեխնիկական սահմանապատնեշը՝ ցանցապարիսպը, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից դեպի Հայաստանի Հանրապետություն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որի հետևանքով գործարկվել է սահմանի տագնապային ազդանշանը, և նա բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 2-րդ մասի 8-րդ կետով, 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելուն կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 1-ին մասով, 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուրը՝ http://a1plus.am
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (15.09.2020)
Դիտումներ: 137 | Վարկանիշ: 0.0/0
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվ...
Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվ...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...
Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...
«Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կուն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62