Դիզելի՞, թե՞ դիզելու

Սերժ Սարգսյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հունվարին տեղեկացրել է ՀՔԾ-ն, որը ներկայացնում ենք ստորեւ․

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»։



Աղբյուրը՝ https://medialab.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (26.02.2020)
Դիտումներ: 316 | Վարկանիշ: 0.0/0
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62