ՀՔԱՎ-ը տեղեկատվություն է պատրաստել այն մասին, թե ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչին

Զինվորական ծառայության  ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466:

Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 48 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 50 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդված՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466):

Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

3) ունի չորս և ավելի երեխա.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=144772 )։

Զորահավաքի դեպքում եւս զինվորական ծառայության մեջ ներգրավվելու համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 404 – Ն որոշմամբ:  ՀՀ կառավարության N 404 – Ն որոշում՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=132970։

Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը․

Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի,պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466 ):
Զորահավաքային զորակոչից խուսափելը ենթադրում է պատիժ՝ կալանքի ձեւով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 327՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=145843։

Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները.

Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով զորահավաք հայտարարվելու դեպքում առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=144772 )։

Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (28.09.2020)
Դիտումներ: 618 | Վարկանիշ: 0.0/0
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...
Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...

Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...
Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...
«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...

Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...
Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...

Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62