Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Ս․թ․ փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Ո․ Մարուխյանը և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա․ Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի ստրորագրման հիմքում  միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունն է։

Հուշագրով ամրագրվում է համատեղ ծրագրերի, միջոցառումների իրականացում, կրթական ծրագրերի մասին և այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում, կրթական ծրագրերի, դասընթացների համատեղ մշակում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստում, ՀԱՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում, համատեղ գիտաժողովների կազմակերպում և այլ ուղղություններով համագործակցություն:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա․ Ղուկասյանի խոսքով համագործակցության հուշագրի կնքումով բուհերը փաստեցին, այն ինչ որ եղել է։ Նա նշեց, որ Գորիսի պետական համալսարանը եղել է Պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը և դա է կարևոր հիմքը հանդիսացել բուհերի համագործակցության համար։ «Բուհերի միջև կապերը, մասնագիտական և տեխնիկական հարաբերությունները չեն խզվել երբեք և խորացնելու մեծ հեռանկար մենք ունենք։ Այս հուշագրով մենք պարզապես փաստաթղթային վավերացում ենք տալիս առկա համագործակցությանը» – նշեց Ա․ Ղուկասյանը։



Աղբյուրը՝ https://polytech.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (26.02.2020)
Դիտումներ: 370 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...
#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...

Բացի ՉԺՀ-ից 107 երկրում գրանցվել է կորոնավիրուսի 3...
Բացի ՉԺՀ-ից 107 երկրում գրանցվել է կորոնավիրուսի 3...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...

#ՄնաՏանը. WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է
#ՄնաՏանը. WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է

ԵՄ բրյուսելյան գրասենյակում գրանցվել է կորոնավիրու...
ԵՄ բրյուսելյան գրասենյակում գրանցվել է կորոնավիրու...

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...

#ՄնաՏանը | Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի Հայաստանի...
#ՄնաՏանը | Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի Հայաստանի...

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62