«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցները այցելեցին Սիսիանի համայնքապետարան

Փետրվարի 26-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին հյուրընկալվել էին «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» միջազգային քայլարշավի մասնակիցները: Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոս Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մեկնարկը Հայաստանում պաշտոնապես տրվել է փետրվարի 16֊ին՝ Մեղրի համայնքից։ Ջայջագաթցիները եղել են արդեն Մեղրիում, Քաջարանում, Անդոկավանում, Կապանում, Արծվանիկում, Շուռնուխում, Որոտանում և Գորիսում։ Փետրվարի 25-ին քայլարշավի մասնակիցները Հարժիսից քայլել են դեպի Սիսիանի համայնքի Նորավան բնակավայր, որտեղ արժանացել են Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտների ջերմ ընդունելությանը: Սիսիանի համայնքապետարանում ևս նրանց ջերմ ընդունելություն էր սպասվում: Համայնքի ղեկավարը ողջունեց քայլարշավի մասնակիցներին, դրվատանքի խոսքեր հղեց հանուն արդարության և խաղաղության դժվարին առաքելություն ստանձնած կամավորականներին: Քայլարշավի մասնակիցները պատմեցին նախաձեռնության մասին, հետաքրքրվեցին Սիսիանի համայնքում առկա խնդիրներով, խոսեցին իրենց հետագա անելիքների մասին: Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Այն նպատակ ունի մարդկանց համախմբել տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ, քարոզել Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը: Քայլարշավը կներառի աշխարհի 10 պետություն, մասնակիցները կանցնեն 14 հազար կմ ճանապարհ, նրանց նպատակակետը Ժնև քաղաքն է, որտեղ 2020թ. սեպտեմբերին կմիանան ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովների, դասընթացների, թրեյնինգների, հանրային քննարկումների: Քայլարշավի մասնակիցները Հայաստանում կանցնեն 6 մարզերով՝ այցելելով շուրջ 40 բնակավայր:



Աղբյուրը՝ http://www.sisian.info
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (27.02.2020)
Դիտումներ: 254 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62