Առողջապահության նախարարությունը կոչ է անում խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում անտարբերության չմատնել COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, լինել զգոն խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: ՀՀ առողջապահության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:

Այս օրհասական պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:

Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցմամբ, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 179 | Վարկանիշ: 0.0/0
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...
Առուշ Առուշանյանը ցավակցական ուղերձ է հղել ՊԲ պայմ...

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62