2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը հարձակման անցան արցախա-ադրբեջանական սահման ողջ երկայնքով: Պատերզամի առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ այս հարձակումը աննախադեպ էր թե´սահմանների ընդգրկվածությամբ, թե´ ռազմական տեխիկայի և թե´ ուժերի ներգրավվածությամբ: Պատերզամը բացահայտեց նաև, որ Ադրբեջանի թիկունքում «քողարկված» կանգնած է Թուրքիան: Պատերզամում ընդգրկուն դերակատարություն ունեցան Սիրիայից փոխադրված վարձկաններ, որոնց Սիրիայից ռազմաճակատ փոխադրման ողջ աշխատանքներն իրականացվեց Թուրքիայի միջոցով: Ադրբեջանը պատերազմում օգտագործեց թուրքական զինանոցում գտնվող ռազմատեխնիկայի մեծ մասը: Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում ստացավ նաև Թուրքիայի անթաքույց օժանդակությունը: Ռազմագործողությունների ընթացքի և արդյունքների մասին վերլուծություն կատարելը դեռևս վաղ է: Վաղ է նաև 2020թ. Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթի վերլուծությունը: Եռակողմ այդ հայտարարությունը կարող է լինել և´զինադադար, և´հրադադար, և´ պայմանագիր, և´ պայմանագրի նախագիծ: Միաժամանակ այդ փաստաթուղթը կարող է դիտարկվել թվարկավծներից և ոչ մեկի բովանդակության մեջ: Իրականությունն այն է, որ այսօր ունեք այդ փաստաթուղթը, որի կետերն առ այսօր իրականացվում են բարեխղճորեն: Իրականության մյուս կողմն այն է, որ հայ հասարակությունն այսօր ունի պարտություն կրած պետություն և խաթարված ներքին միասնություն… Արցախյան հայրենական պատերազմի առաջին օրից ոտքի կանգնեց Խնձորեսկն ու խնձորեսկցին: Ամբողջ Խնձորեսկը, Սանոյի ուխտին հավատարիմ, շարունակեց իր նախնիների հայրենիքի պաշտպանության գործը: Պատերազմի ողջ ընթացքում ՊՆ և ՊԲ շարքերում իրենց ծառայությունները իրականացնող խնձորեսկցին` շարքայինից մինչև գեներալ, պահեստազորից մինչև կամավորական, լավագույնս դրսևորվեցին ռազմաճակատի բոլոր ուղություններով` իրականացնելով միայն մեկ Սուրբ գործ`հայրենիքի պաշտպանությունը: Դեռևս առիթ կունենանք անդրադառնալու մեր բոլոր քաջորդիների կատարած սխրագործություններին, բայց վստահորեն կարող ենք փաստել մի իրականություն, որ նրանք կռվեցին և կռվում են առանձ սելֆիների, առանձ կռվի դաշտ մեկնելու իմիտացիաներ ստեղծելու, առանձ վարկյան իսկ մտածելու, որ երբևէ պետք է բարձրաձայնեն իրենց արածի մասին, չեն մտածել կռվից առաջ սելֆի անելու մասին… Ռազմաճակատում խնձորեսկցին ամուր էր իր թիկունքով` իր Խնձորեսկ ծննդավայրով: Ամուր էր նաև թիկունքը, խնձորեսկցին թե´ Խնձորեսկում, թե´ դրսում մտածում էր միայն ռազմաճակատի մասին: Թշնամու` Սյունիքի մոտենալու պահից սկսած Խնձորեսկը ոտքի կանգնեց արդեն ինքնապաշտպանության համար: Փորված խրամատներում կանգնած խնձորեսկցին գիտակցում է մի պարզ ճշմարտություն` խրամատից նահանջի տեղ չկա: Պատերազմը չխնայեց Խնձորսկը: Պատերազմի դաշտում թշնամու կրակից զոհվեցին խնձորեսկցի քաջորդիներ Կամավորական` Սենիկ Սաֆյանը Վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ` Սևակ Բազունցը Տանկային դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ` Աշոտ Բաղդագյուլյանը Հավերժ փառք… Դավիթ Ջուլհակյան Աղբյուրը՝ http://goristoday.am/ | |
| |
Դիտումներ: 1018 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|