Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:

Հիմնադրամը հայտնում է, որ Աննա Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը՝ իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:

Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքն են հայտնել վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:

«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ»,- տեղեկացրել է հիմնադրամը՝ նշելով, որ հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (30.11.2020)
Դիտումներ: 294 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը.  Թրամփը ստորագրեց Covid-19-ի դեմ պայքարի...
#ՄնաՏանը. Թրամփը ստորագրեց Covid-19-ի դեմ պայքարի...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. կասկած կա, որ ա...
Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. կասկած կա, որ ա...

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...

#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...
#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կասկած...
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կասկած...

#ՄնաՏանը | Գազի հարցի շուրջ Հայաստանի եւ Բելա...
#ՄնաՏանը | Գազի հարցի շուրջ Հայաստանի եւ Բելա...

Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...
Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62