Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Կապանի համայնքապետ
ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին հայտնել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։ Աղբյուրը՝ https://armenpress.am/ | |
| |
Դիտումներ: 200 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|