Կարեն Գրիգորյան. նա մի զարկն է մեր բազկի

Մերօրյա պատերազմի նահատակներից է Կարեն Արբենի Գրիգորյանը: Բնօրրանը Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղն է, որտեղ աչք է բացել 2001թ. օգոստոսի 19-ին: 2008-2019 թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ։ Ուսուցիչների եւ դասընկերների շրջանում եղել է սիրված ու հարգված: Հարազատները, մտերիմները, ընկերները, նրա հետ բազում հույսեր էին կապում երկրային կյանքում: Բայց Կարենին բաժին հասավ երկնային կյանքը: Եվ այժմ խորը կսկիծով եւ ափսոսանքով են հիշում։ Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան։ Չորս ամիս համալսարանում սովորելուց հետո, ուսումը կիսատ թողնելով, 2020 թ. հունվարի 19-ին զորակոչվել է զինծառայության, որի առաջին վեց ամիսն անցկացնելով Լուսակերտի ուսումնական գումարտակում, ճանաչվել է լավագույն հրետանավորներից մեկը եւ ստացել սերժանտի կոչում։ Լուսակերտից հետո տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամաս եւ շարունակել է ծառայությունը՝ կատարելով իր առջեւ դրված պարտականությունները։ Մասնակցել է 2020թ. հուլիսի 12- ին սկսված Տավուշյան մարտերին եւ, փայլուն կատարելով մարտական առաջադրանքները, արժանացել է «Արիության մեդալի»։

Կարենը հայրենասեր եւ նվիրված զինծառայող էր, բավականին կայացած՝ հայրենիքի պաշտպանության գործի համար։ Մեծ հեղինակություն էր վայելում զինակից ընկերների եւ հրամանատարական կազմի կողմից։

2020 սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան ճակատում սկսվեցին լայնամասշտաբ մարտեր՝ տարբեր ուղղություններով, Կարենն իր մարտական ընկերների եւ հրամանատարների հետ տեղափոխվեց Արցախ ու ներգրավվեց մարտական գործողությունների մեջ։ Պատերազմի օրերին պարբերաբար զանգահարում, խոսում էր իր ծնողների հետ։ Բարձր տրամադրությամբ փորձում էր հանգստացնել մայրիկին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, ու հաղթանակը մերը կլինի։ Մարտերի ժամանակ Կարենը ցուցաբերել է խիզախություն եւ հնարամտություն: Հրետանային կրակ վարելով՝ ոչնչացրել է հակառակորդի չորս տանկ եվ կասեցրել  առաջխաղացումը։

Հոկտեմբերի 28-ի օրը ճակատագրական եղավ նրա համար. հակառակորդի դիպուկ հարվածը կտրեց հայրենիքի պաշտպանի կյանքի թելը...

Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, հավերժի ճամփորդ դարձած Կարեն Գրիգորյան:

Վահրամ Օրբելյան



Աղբյուրը՝ http://syuniacyerkir.am
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (01.12.2020)
Դիտումներ: 397 | Վարկանիշ: 0.0/0
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

ՌԴ-ում ձերբակալված Վահագն Հարությունյանն ազատ է ար...
ՌԴ-ում ձերբակալված Վահագն Հարությունյանն ազատ է ար...

#ՄնաՏանը | Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հա...
#ՄնաՏանը | Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հա...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևա...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևա...

#ՄնաՏանը. Կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում...
#ՄնաՏանը. Կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում...

#ՄնաՏանը. Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությա...
#ՄնաՏանը. Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62