Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու ԲԿ-ներում

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ  և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության  առկայությունը:

Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝  24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:

Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են. 

  1. ծակած, կտրած, կծած վերքեր,
  2. հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
  3. մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
  4. մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
  5. սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
  6. սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
  7. աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
  8. արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում,
  9. սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Անհետաձգելի բուժօգնության պետական ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատությունների ցանկը ստորև.

  • Աշտարակի ԲԿ
  • Ապարանի ԲԿ
  • Ծաղկահովիտի ԲԿ
  • Արարատի ԲԿ
  • Արտաշատի ԲԿ
  • Մասիսի ԲԿ
  • Արմավիրի ԲԿ
  • Մեծամորի ԲԿ
  • Վաղարշապատի հիվանդանոց
  • Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն
  • Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
  • Արաբկիր ԲԿ
  • Էրեբունի ԲԿ
  • Շենգավիթ ԲԿ
  • Սուրբ Գրիգոր Նարեկացի ԲԿ
  • Աստղիկ ԲԿ
  • Նորք-Մարաշ ԲԿ
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն
  • Քանաքեռ-Զեյթուն ԲԿ
  • Վանաձորի ԲԿ
  • Ալավերդու ԲԿ
  • Սպիտակի ԲԿ
  • Ստեփանավանի ԲԿ
  • Հրազդանի ԲԿ
  • Չարենցավանի ԲԿ
  • Աբովյանի ԲԿ
  • Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց
  • Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն
  • Գյումրու ԲԿ
  • Կապանի ԲԿ
  • Գորիսի ԲԿ
  • Սիսիանի ԲԿ
  • Մեղրու ԲԿ
  • Եղեգնաձորի ԲԿ
  • Վայքի ԲՄ
  • Իջևանի ԲԿ
  • Դիլիջանի ԲԿ
  • Նոյեմբերյանի ԲԿ
  • Բերդի ԲԿ:


Աղբյուրը՝ http://moh.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (16.02.2020)
Դիտումներ: 2056 | Վարկանիշ: 5.0/1
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...

Դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլին
Դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլին

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պատասխանել է Վրաստանի հ...
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պատասխանել է Վրաստանի հ...

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 92...
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 92...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62