Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ի դիերը, մեկի վիճակը բավարար է

ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (08.02.2020)
Դիտումներ: 440 | Վարկանիշ: 0.0/0
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե...

Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վե...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վե...

Սիրիան խոցել է Էրդողանի ստորագրած անօդաչուն
Սիրիան խոցել է Էրդողանի ստորագրած անօդաչուն

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Իրանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ...
Իրանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ...

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...

Վրաստանի վարչապետը շուն է նվիրել Նիկոլ Փաշինյանին ...
Վրաստանի վարչապետը շուն է նվիրել Նիկոլ Փաշինյանին ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62