ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՈՎ «ՊՏԱԾ֊Հ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։

Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին վերաբերող հարցեր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.000.000 եվրո։

Ծրագրով նախատեսված աշխատանքների գրեթե կեսն արդեն իրականացված է։ Դրա նպատակն է նվազեցնել ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ հարակից բնակավայրերի տնային տնտեսությունների զարգացման միջոցով։

Վահե Ջիլավյանը և Հունան Պողոսյանը քննարկել են բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունքները։

Վահե Ջիլավյանը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների և աղբատար մեքենաների, տեղադրված հեծանվային երթևեկության նշանների և տեղեկատվական վահանակների և հեծանվային կայանատեղիների, Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքների արտադրության նպատակով ջերմոցային և բաց դաշտային տնտեսությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ծառատնկման աշխատանքներին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմանը, «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում ջրատաքացուցիչների տեղադրմանը, Մեղրի և Ագարակ քաղաքներում մարզահրապարակների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի կարողությունները հզորացնելու նպատակով Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերված տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերին։

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (26.07.2020)
Դիտումներ: 128 | Վարկանիշ: 0.0/0
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի...
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի...

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...
Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62