Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները։

Խորհրդակցությանը նախ անդրադարձ է կատարվել Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածության ցուցանիշներին, հատկապես կարեւորվել է ուժային կառույցների հետ համայնքապետարանների համագործակցությունը՝ հակահամաճարակային կանոնների պահպանման, մեկուսացված անձանց վերահսկողության առումով։

Այնուհետեւ խոսվել է տարվա առաջին կիսամյակի արդյունքներով համայնքային բյուջեների կատարողականի մասին, դրանում սեփական եկամուտների հավաքման պատկերի, մասնավորապես հողի հարկի հավաքման ցուցանիշների մասին։

Հանդիպմանը համայնքների ղեկավարների հետ մանրամասնորեն քննարկվեցին դեռեւս 2019-ից սկսված ու շարունակվող սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաեւ 2020թ․հաստատված ծրագրերը՝ դրանց ուղղվածությունը, մրցույթների հայտարարման գործընթացը․ նշվեց, որ 2020-ի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական ծավալներով հանրապետությունում Սյունիքն առաջատար է։

Հունան Պողոսյանը կարեւորեց համայնքի ղեկավարների ու մարզպետարանի մասնագետների դերը շինաշխատանքների վերահսկողության հարցում՝ նշելով, որ անորակ ու թերացումներով կատարված աշխատանքներն անընդունելի են։

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (29.07.2020)
Դիտումներ: 119 | Վարկանիշ: 3.0/1
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...
Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...

Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի ք...
Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի ք...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...
«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...
Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62