Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 24-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 80 մետր գլորվելով՝ հայտնվել գետում

Օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում 24-ամյա Գարիկ Ս-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 181.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր շրջվելով՝ հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարիկ Ս-ն և ուղևոր՝ 33-ամյա Ժաննա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 24-ամյա Ալիկ Ս-ն տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նարեկ Վարդազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Սիսիանի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արես Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավոր վարորդը երկվորյակ եղբայրներ են, իսկ կինն էլ նրանց քույրն է։



Աղբյուրը՝ https://shamshyan.com/
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (08.08.2020)
Դիտումներ: 2202 | Վարկանիշ: 2.7/3
Գորիսում հերթական աղբամաններն են այրել
Գորիսում հերթական աղբամաններն են այրել

Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...
Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...
Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...

Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...
Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62