Քննարկվեցին Սյունիքում տեխնոպարկ հիմնելու հնարավորությունները

Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Սյունիք է ժամանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի հետ։

Սյունիքի մարզպետարանում նա հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի, փոխմարզպետ Նարեկ Բաբայանի ու մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվեց Սյունիքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների քանակով ու գործունեությամբ, մարզի աշխատաշուկայի կառուցվածքով, ՏՏ բնագավառի զարգացման հեռանկարներով եւ պահանջներով։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սյունիքում նախատեսվում է տեխնոպարկի հիմնում, եւ քննարկվեցին նաեւ դրա համար առավել նպատակահարմար վայրի ու կրթական բազայի հետ կապված հարցեր։

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։

Հակոբ Արշակյանը նախ շրջեց բուհի տարածքում՝ ծանոթանալով տեխնիկական ու կրթական հնարավորություններին, հիմնված լաբորատորիաներին։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում նա նաեւ ծանոթացավ դպրոցահասակ ծրագրավորողների հետ, որոնք, ի դեպ, նախարարին պատմեցին արձակուրդների ընթացքում իրենց աշխատանքով գումար վաստակելու առաջին փորձի մասին։

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում նախարարի հետ հանդիպման էին եկել նաեւ ուսանողներ ու հատկապես առաջին կուրսեցիներ։

Սեպտեմբերի 1-ի նախօրեին ողջունելով նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ Հ․ Արշակյանը ներկայացրեց իր ղեկավարած նախարարության աշխատանքի հիմնական գերակա ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրի՝ Հայաստանում ունեցած դերի ու զարգացման հեռանկարների վրա հրավիրելով ապագա մասնագետների ուշադրությունը։

Ուսանողները նաեւ տեղեկացան բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող այն բազմաբնույթ կրթական ծրագրերի մասին, որոնք նախաձեռնել ու իրականացնում է նախարարությունը։

Հյուրերը պատասխանեցին ուսանողներին ու դասախոսներին հետաքրքրող հարցերին, իսկ Հակոբ Արշակյանը Սյունիք աշխատանքային այցի շրջանակներում կայցելի նաեւ Գորիս։

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (01.09.2020)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 0.0/0
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...
Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...

Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...
Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...
«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...

Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղե...
Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղե...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62