Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ մանկավարժներ, դասախոսներ, դպրոցականներ, ուսանողներ ու ծնողներ
Այսօր մեր հանրապետությունում տոն է՝ Գիտելիքի եւ դպրության օրը։ Եվ թեպետ բոլորիս կողմից սպասված ու սիրելի տոնն այս տարի մեր կրթօջախները դիմավորել են այլ մթնոլորտում, ոչ բոլորն են բացել իրենց դռները, հանրակրթական դպրոցներում այսօր չհնչեց առաջին զանգն ու չեղան ավանդական տոնական միջոցառումները, այդուհանդերձ, այս ամենը չի մթագնում գրի, դպրության արժեքն ու օրվա խորհուրդը․շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Բալիկներին, որոնք սեպտեմբերի 14-ին առաջին անգամ ոտք կդնեն դպրոց, մաղթում եմ չմարող սեր ուսման ու գիտելիքի հանդեպ, մեր մանկավարժներին՝ առողջություն, համբերատարություն ու բավարար հմտություններ՝ համավարակի պայմանների թելադրած կանոններով ուսումնական գործընթացն անթերի կազմակերպելու համար, իսկ ծնողներից ակնկալում եմ ըմբռնողականություն ու համագործակցություն մանկավարժների հետ, քանզի նաեւ դրանից է կախված կրթական համակարգում ներկա պայմանների դժվարությունների հաղթահարումը։ Հեռավար ուսուցման փորձը ցույց տվեց, որ կարճ ժամկետներում թե՛ դպրոցները, թե՛ մանկավարժներն ու ծնողները կարող են շատ հարցերի լուծումներ գտնել, ու ամենակարեւորը երեխաների կրթվելու իրավունքի ապահովումն է, համոզված եմ՝ կկարողանանք հարմարվել նաեւ նոր կրթական կարգին, քանզի հայերիս մեջ առաջնային է ուսում ստանալն ու մանկավարժի հանդեպ հարգանքը։

Գնահատենք այն ջանքերը, որոնք ներդնում է պետությունը՝ ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու համար։

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1, շնորհավո՛ր 2020-2021 ուսումնական տարվա մեկնարկը։

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (01.09.2020)
Դիտումներ: 90 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...
Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...
Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...

Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...
Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...
Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62