Հայտարարագրում են համայնքների ղեկավարների տեղակալները

2020 թվականի ապրիլին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում եւ համայնքների ղեկավարների տեղակալների համար եւ պարտադիր դարձրեց հայտարարագիր ներկայացնելը․ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները (անկախ համայնքի բնակչության թվից, ինչը նախորդ տարիներին որոշիչ էր) և առաջին անգամ նաև նրանց տեղակալներն այլևս հայտարարագրման սուբյեկտ են:

Գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջում։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը հայտարարագրել է կանխիկ 150 հազար ՀՀ դրամ, 3 մլն 296 հազար 943 դրամ աշխատավարձ և 931 հազար դրամ «Արդշինբանկից» ստացված փոխառություն։ Նա նաև նշել է բնակարան և 2016 թ․ գնած MERCEDES-BENZ մակնիշի  ավտոմեքենա։

Դավիթ Հայրապետյանի կինն ու աղջիկը նույնպես հայտարարագիր են ներկայացրել, որտեղ նշված է բնակարան՝ որպես համատեղ սեփականություն։

Համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մարատ Հարությունյանը հայտարարագրել է միանձնյա սեփականություն հանդիսացող 2 հողամաս, 1 ավտոտնակ և որպես համատեղ սեփականություն՝ 2 բնակարան։

Համայնքի ղեկավարի տեղակալը որպես տրանսպորտային միջոց նշել է միայն VAZ մակնիշի մեքենան։

Մ․ Հարությունյանի կանխիկ դրամական միջոցների չափը կազմում է 3 մլն 717 հազար 404 դրամ, իսկ որպես եկամուտ նշված է «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկից փոխառություն ստացած 1 մլն 950 հազար դրամ, իսկ Կապանի համայնքապետարանից ստացած աշխատավարձի մասին որևէ տեղեկատվություն չի նշվել։

Մ․ Հարութունյանի կինը՝ Հասմիկ Մելքոմյանը, հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան և 2019 թ․ սկզբին ունեցած 1 մլն 18 հազար 336 կանխիկ դրամ,  որը տարվա վերջում զրոյացել էր։

Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը հայտարարագրել է միայն համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան և 500 հազար դրամ կանխիկ գումար։ Նրա որդու ներկայացրած հայտարարագրում որևէ տվյալ ներկայացված չէ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուրը՝ https://mediapoint.am/?p=8566
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (05.09.2020)
Դիտումներ: 327 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...
«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62