Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը եւ կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարները։

Առաջին հերթին դրա օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին, եւ հանձնարարվեց աշխատանքներ տանել անհրաժեշտ միջոցառումների, կանոնների պահպանումը մարզում ապահովելու, բոլոր կազմակերպությունների հետ բացատրական աշխատանք տանելու ուղղությամբ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, բնականաբար, քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող հարցեր, մարզպետը խոսեց հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանման խիստ հսկողության մասին (մարզպետարանի աշխատակիցներն այդ նպատակով շրջայցեր են կատարում), ինչպես նաեւ պահանջեց բացառել դպրոցներում հակահամաճարակային միջոցառումների համար համապատասխան նյութեր ձեռք բերելու նպատակով դրամահավաքությունը։

Քննարկվեց նաեւ COVID-19-ի դեմ պայքարում մարզի առողջապահական համակարգի ունեցած շենքային պայմանների ընդլայնման հարցը՝ հնարավոր նոր բռնկումների դեպքում առավել պատրաստված լինելու համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ գյուղական բնակավայրերում վառելափայտի պահանջարկին, բոլոր տարածաշրջաններում սպանդանոցների առկայության ապահովմանը, համայնքների զորահավաքային պլաններին։

Համայնքներում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ Հունան Պողոսյանը մարզպետարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբից պահանջեց առավել հետեւողական լինել դրանց որակի վերահսկողության հարցում եւ անբարեխիղճ կապալառուների ու թերությունների առկայության դեպքում բացառել ավարտական ակտերի ընդունումը։

Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (15.09.2020)
Դիտումներ: 84 | Վարկանիշ: 0.0/0
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...
Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62