Թիկունքում իրականացվող աշխատանքները նույնպես կարևոր են… Շնորհակալ ենք…

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված և 44 օր տևած պատերազմի ընթացքում մեր քաջորդիները կատաղի պայքար մղեցին թշնամու դեմ։ Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ դրա ավարտից հետո լսում, կարդում ենք հերոսական դրվագներ, որոնց ականատեսը եղանք այս՝ Արցախյան հայրենական պատերազմի ընթացքում։

Մեր բանակը, աշխարհազորը, կամավորականները 44 օր պայքարելով ադրբեջանական, թուրքական, պակիստանյան, աֆղանական զինված ուժերի, իսրայելական ու թուրքական ռազմական տեխնոլոգիաների դեմ, կարողացան Արցախի Հանրապետության հյուսիսային, արևելյան սահմաններն անառիկ պահել, ցավոք, հարավ-արևելյան հատվածը հնարավոր չէր պահել հայկական ուժերի վերահսկողության ներքո։ 

Մեր քաջերի շնորհիվ թշնամական ուժերը չունեցան այն հաջողությունները, որոնց մասին, հավանաբար, մտածում կամ ակնկալում էին պատերազմը սկսելիս։

Պատերազմի 44 օրերի, ինչպես նաև դրան հաջորդած ժամանակահատվածում Գորիս քաղաքից ունեցանք մեծ թվով կամավորականներ, ովքեր այսօր էլ իրենց ծառայությունն են տանում՝ անառիկ պահելով Սյունիքի սահմանները։

Սյունիքի մարզի ինքնապաշտպանական ջոկատը ղեկավարում է Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Սյունիքի մարզպետի տեղակալն է։ Երկրապահ կամավորական միության անդամները, տարածաշրջանի կամավորական ջոկատների հետ միասին Պողոսյանի ղեկավարությամբ անառիկ են պահում Սյունիքի սահմանները։

Պատերազմի առաջին օրերից Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կոչով կազմավորվել են կամավորական ջոկատներ։ 15 օր շարունակ Արցախի հարավային սահմաններում Գորիսի ջոկատները, կանգնել են յուր եղբայրների կողքին, միասնաբար պայքարել թշնամու դեմ, որից հետո տեղափոխվել են Սյունիքի սահմաններ և այս օրերին էլ անառիկ են պահում Լեռնահայաստանի սահմանները։

Այս ամենի հետ մեկտեղ պակաս կարևոր չեն նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո թիկունքում իրականացվող աշխատանքները։ Սեպտեմբերի 27-ից սկսած Գորիս համայնքը հյուրընկալել է Արցախից տեղափոխված 10000 հայրենակցի, ովքեր ապահովվել են կացարանով, սննդով ու անհրաժեշտ ամեն ինչով։

Գորիսի համայնքապետարանն իր ամբողջ աշխատակազմով, սկսած սեպտեմբերի 27-ից, աշխատել է շուրջօրյա և աջակցություն է տրամադրել Արցախից Գորիս տեղափոխված մեր հայրենակիցներին։ Այդ աշխատանքները տեղում համակարգում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

Այսօր էլ Գորիս համայնքում Արցախից տեղափոխվածներ կան, որոնց աջակցում են ու իրենց ծառայություններն են մատուցում անհատները, Գորիսի հիմնարկ-ձեռնարկությունները, հյուրանոցներն ու հյուրատները։

Պատերազմի առաջին օրերից Գորիս քաղաքում ձևավորվել է կենտրոն, որն այս ամբողջ ընթացքում Գորիս համայնք տեղափոխված արցախցի մեր հայրենակիցներին ապահովում է պարենային ապրանքներով, առաջին անհրաժեշտության պարագաներով։ Պատերազմի օրերին այդ կենտրոնից Արցախ է մատակարարվել առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, հաց։ Կենտրոնի աշխատանքները համակարգել ու համակարգում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Պատերազմի 44 օրերի ընթացքում Գորիս համայնքում իրականացվել է նաև հսկայական կամավորական աշխատանք, որին մասնակցել են Գորիսի ուսումնական հաստատությունների սաներ, երիտասարդներ, տարբեր հաստատությունների աշխատակիցներ և ուղղակի գորիսեցիներ, ովքեր ցանկացել են ինչ-որ կերպ աջակցել Հայաստանին ու Արցախին՝ այս դժվարին օրերի ընթացքում։

Գորիս համայնքի, նաև Տեղ ու Տաթև համայնքների մեծ թվով բնակիչներ իրենց տների դռներն են բացել Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների առջև։ Այս օրերին էլ Գորիս, Տաթև, Տեղ համայնքներում են Արցախի Բերձորից, Հադրութից և այլ շրջաններից տեղահանվածներ, ովքեր կորցրել են իրենց տունը, սակայն մեր հայրենակիցների շնորհիվ առանց տանիքի չեն մնացել։

Ասելիքը շատ է… ու դեռ կասենք:

Թիկունքում իրականացվող աշխատանքները համակարգելու, աջակցության, կամավորական աշխատանքների իրականացման համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել.

  • Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին, Իրինա Յոլյանին, Տեղ համայնքի սոցիալական աշխատող Անժելա Տեր-Գրիգորյանին
  • Գորիսի պետական համալսարանի, Գորիսի պետական քոլեջի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին՝ առանձնահատուկ, ինչպես նաև աշխատակազմներին
  • Գորիսի դպրոցների աշխատակազմներին, բարձր դասարանների աշակերտներին
  • Գորիսի համայնքապետարանի ամբողջ կոլեկտիվին
  • Գորիսի ՆՈւՀ-երի աշխատակազմներին
  • Գորիս, Տաթև համայնքներում գործող հյուրանոցներին, հյուրատներին
  • Գորիս, Տաթև, Տեղ համայնքերում գործող ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին
  • Արմատներով գորիսեցի մեր հայրենակիցներին, ովքեր իրենց օգնությունն են ցուցաբերում Գորիսում ապաստան գտած մեր արցախցի հայրենակիցներին
  • Եվ բոլոր նրանց, ում չենք նշել, սակայն նրանք այս ընթացքում ինչ-որ կերպ իրենց աջակցությունն են ցուցաբերել։ Ցավոք, հնարավոր չէր բոլորին անուն առ անուն նշել։

Շնորհակալ ենք…



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (02.12.2020)
Դիտումներ: 690 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը. Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայց...
#ՄնաՏանը. Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայց...

#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...
#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...

Իտալիայի սպորտի նախարարությունը պահանջել է անհապաղ...
Իտալիայի սպորտի նախարարությունը պահանջել է անհապաղ...

#ՄնաՏանը | Սա հանցագործություն է առանց վաղեմո...
#ՄնաՏանը | Սա հանցագործություն է առանց վաղեմո...

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...
Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...

Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիր...
Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիր...

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...

#ՄնաՏանը | Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հա...
#ՄնաՏանը | Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62