Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը եւ պահանջում կամավորականների, ինչպես եւ սահմանից նահանջած հայոց բանակայինների ա

Քիչ առաջ հեռախոսազանգ ստացանք Տեղ համայնքի Արավուս գյուղից. այդ բնակավայրի երախտավորներից մեկն էր՝ Նուրուշ  Ջհանգիրյանը, ով տեղեկացրեց Ադրբեջանի անմիջական սահմանին գտնվող Արավուս գյուղի շուրջ վերջին երկու օրը տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին:

Զրույցից հետո մեզ հաջողվեց կապ հաստատել Արավուս փոքրիկ գյուղի հերոսական ջոկատի հրամանատար Արգամ Հովսեփյանի հետ: Այդ ջոկատն է, որ վերջին երկու օրում հայտնվել է Տեղ համայնքի արեւելյան սահմանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ դեռեւս մի քանի օր առաջ մեր կորպուսի ինչ-որ գնդապետ եկել եւ հանձնարարել է, որ զբաղեցրած դիրքերից 750 մ հետ նահանջենք:

-Ես հրաժարվել եմ կատարել գնդապետի հրամանը՝ պարզաբանելով նրանոր նման նահանջից հետո Արավուս գյուղում բնակվելն այլեւս ռիսկային կդառնա, -ասաց Արգամ Հովսեփյանը: -Այդ խոսակցությունից հետո բանակային ստորաբաժանումը հետ է նահանջել՝ Թուրուսի խութ ռազմավարական մեծ նշանակության դիրքը թողնելով միայն մեզ:

Որպեսզի հասկանալի լինի Թուրուսի խութի ռազմավարական նշանակությունը՝ միայն մի բան է շեշտում Արգամ Հովսեփյանը՝ «Եթե թուրքը զբաղեցնի այդ բարձունքըապա ամբողջ Գորիսի տարածաշրջանը կհայտնվի նրա աչքի առաջ եւ խոցելի կդառնա»:

Ի դեպ, ինչպես հավատացնում է Արգամ Հովսեփյանը, ազերի զինվորականների մի ստորաբաժանում է եկել եւ բնավորվել Թուրուսի խութից մոտ մեկ  կմ հեռավորությամբ գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ Ջաղազուր սահմանային  գյուղում:

-Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին  25 ազերի զինվոր սպիտակ դրոշով մոտեցել են մեր դիրքերինընդ որում՝ նրանց առաջնորդող գնդապետը՝ առանց զենքիմնացածը զինված: -Պատմում է Արգամ Հովսեփյանը: -Ինքս  (առանց զենքի)՝ հինգ զինվորականի հետ (զինված), ընդառաջ եմ գնացել ադրբեջանցիներինԵրկուստեք ներկայանալուց հետո գնդապետն առաջարկել է  մեզ՝ հեռանալ դիրքից՝ պնդելովթե դա Ադրբեջանի  տարածք էՀետագա մեր զրույցը տեղի է ունեցել 1974 թվականի մի քարտեզի շուրջԵվ ես կարողացել եմ համոզել նրանոր Թուրուսի խութի արեւելյան կողմը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջիսկ արեւմտյան կողմը՝ ԱդրբեջանիԱյդ պահինսակայնմեզ է մոտեցել  ադրբեջանցի մեկ այլ սպա եւ իր գործընկերոջը հակառակը համոզելՄի խոսքով՝ մենք ընդհանուր եզրակացության չենք եկելեւ գնդապետը հայտարարել է՝ «Հիմա մենք վերադառնում ենք Ջաղազուրվաղը նորից  մոտենալու ենք ձեզիսկ դուք պետք է այդ դիրքը զիջեք մեզ», այդպես էլ բաժանվել ենք իրարիցԱյնպես որ՝ վաղը նորից ադրբեջանցի զինյալները բարձրանալու են Թուրուսի խութ:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ «Ազերի գնդապետը փորձում էր համոզել իր ճշմարտացիության մեջիսկ  ես նրան հիշեցրի ՀայաստանիՌուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։ Բայց դա էլ իրավիճակը չփոխեցքանզի նրանք էլ յուրովի (իրենց օգտինեն մեկնաբանում հայտարարությունը:

Եվ ուրեմն՝ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, մենք նորից ստիպված ենք լինելու հանդիպել Ջաղազուր գյուղում այլեւս հանգրվանած ադրբեջանցի «սպիտակ դրոշակավորներին»: Նրանք ուզում են ամեն գնով Թուրուսի խութի գագաթին բարձրացնել Ադրբեջանի պետական դրոշը:

Թե վաղը  ինչ զարգացումներ տեղի կունենան Թուրուսի խութի շուրջ՝ դժվարանում ենք ասել:

Իսկ ի՞նչ ենք մենք ուզում. այդ հարցին Արգամ Հովսեփյանը եւ բոլոր արավուսցիները հստակ պատասխան ունեն՝ ոչ մի պարագայում չնահանջել այդ դիրքից, այլապես Արավուս (եւ ոչ միայն) գյուղի հետագա գոյությունը հարցականի տակ կդրվի:

Ու, որքան էլ տարօրինակ է, Արավուս գյուղի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների մասին տեղյակ են բոլոր իշխանավորները՝ ներքեւից վերեւ: Ոմանք հուզական հաղորոդումներ են տարածում՝ աղավաղելով փաստերը, ոմանք էլ կույր եւ խուլ են ձեւանում: Այն էլ՝ Սյունիքի արեւելյան սահմաններին սպառնացող կոնկրետ վտանգի ժամին:

Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը եւ պահանջում կամավորականներիինչպես եւ սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը,- մեր զրույցն այսպես ամփոփեց Արավուս գյուղի վարչական ղեկավար, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմի վետերան Արգամ Հովսեփյանը:

Հ.Գ.

Արավուս գյուղի  սահմանագլխին տեղի ունեցածը կարող է կրկնվել նաեւ Սյունիք-Ադրբեջան սահմանագծի մյուս հատվածներում եւս, ինչից պետք է շտապ եզրակացություն անի եւ վճռական քայլեր ձեռնարկի հայկական կողմը:

Ամենակարեւորը՝ թուրքի սպիտակ դրոշին երբեք չպետք է հավատալ, նրա սպիտակ դրոշից անգամ արյուն է ծորում…

Մեկ անգամ եւս վերհիշենք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի սեւ գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունըայսուհետ՝ Կողմերկանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։

Հիմա՝ ամենագլխավորը՝ մենք ի վիճակի՞ ենք տեր կանգնել վերոնշյալ խայտառակ փաստաթղթի այն դրույթին, որը շատ թե քիչ նպաստավոր է Հայաստանի համար:

Մենք ի վիճակի՞ ենք կոնկրետ օգնություն ցույց տալ Թուրուսի խութը պաշտպանող քաջարի արավուսցիներին:

Եվ ամենատարակուսելին ու անհասկանալին՝ մի՞թե մեր բանակայինները ու կամավորականները միեւնույն խնդիրը չեն լուծում եւ միեւնույն տեղից չեն ղեկավարվում:

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (04.12.2020)
Դիտումներ: 443 | Վարկանիշ: 0.0/0
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...

#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...
#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...

Մարտի 20-ին կկայանա «Wizz Air» ավիաընկերության պլա...
Մարտի 20-ին կկայանա «Wizz Air» ավիաընկերության պլա...

ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պ...
ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պ...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցե...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցե...

#ՄնաՏանը | Այս օրը մենք արժանին ենք մատուցում...
#ՄնաՏանը | Այս օրը մենք արժանին ենք մատուցում...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62