Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մասնակցել նիստերին, սակայն նրանց լիազորությունները չեն դադարեցվել

Գորիս համայնքի ավագանին 2019 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ գումարել է 11 նիստ, որոնցից՝ 6 հերթական և 5 արտահերթ: Նիստերից 10-ը վարել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, իսկ 1-ը՝ փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:

2019 թվականի ընթացքում գումարված նիստերում հիմնականում մասնակցել են ավագանու նույն անդամները` Արարատ Աղաբեկյանը, Էրիկ Աղաջանյանը, Գարիկ Գևորգյանը, Դավիթ Դոլունցը, Կարեն Լազարյանը, Գուրգեն Հակոբյանը, Մասիս Ղևոնդյանը, Սամվել Մաքունցը, Արմեն Մկրտչյանը, Ոսկան Ոսկանյանը, Նարեկ Օրդյանը:

Գորիսի ավագանու վերոնշյալ անդամները 2019 թվականի նիստերի օրակարգերում ընդգրկված որոշումների նախագծերի գերակշիռ մասին կողմ են քվեարկել:

Ստորև՝ ըստ նիստերի, ձեզ ենք ներկայացնում 2019 թվականի քվեարկությունների պատկերը: Եվ այսպես.
2019 թվականի փետրվարի 12-ի՝ տարվա առաջին նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 12-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 10 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված նախագծերին կողմ են քվեարկել, բացառությամբ՝ Գրիգոր Կարապետյանի, Արարատ Աղաբեկյանի և Արմեն Մկրտչյանի, ովքեր չեն քվեարկել համապատասխանաբար 7, 2 և 4 անգամ: Ի դեպ, այս՝ փետրվարի 12-ի նիստը միակն է, երբ ավագանու անդամների գերակշիռ մասը ներկա է գտնվել:

Մարտի 9-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 10-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 1 նախագիծ, որին ավագանու բոլոր անդամները կողմ են քվեարկել:

Մայիսի 2-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 11-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 19 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված նախագծերին կողմ են քվեարկել, բացառությամբ՝ Մասիս Ղևոնդյանի, ով չի քվեարկել 4 անգամ և Կարեն Լազարյանի, ով չի քվեարկել 2 անգամ:

Հունիսի 4-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 10-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 8 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված բոլոր նախագծերին կողմ են քվեարկել, բացառությամբ 1 նախագծի, որի դեպքում 10 անդամները չեն քվեարկել:

Հուլիսի 1-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 11-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 1 նախագիծ, որին ավագանու բոլոր անդամները կողմ են քվեարկել:

Օգոստոսի 9-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 11-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 1 նախագիծ, որին ավագանու բոլոր անդամները կողմ են քվեարկել:

Օգոստոսի 20-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 9-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 23 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված նախագծերի գերակշիռ մասին կողմ են քվեարկել, բացառությամբ՝ Արարատ Աղաբեկյանի, ով չի քվեարկել 8 անգամ, Կարեն Լազարյանի, ով 1 անգամ ձեռնպահ է քվեարկել: Այս նիստի օրակագրում ընդգրկված 5 նախագծերի համար ավագանու 9-ը անդամները չեն քվեարկել:

Օգոստոսի 30-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 10-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 3 նախագիծ: Մհեր Արզումանյանը 1 նախագծի համար չի քվեարկել: Ավագանու բոլոր անդամներն օրակարգի նախագծերից մեկի համար չեն քվեարկել, սակայն որոշման մեջ նշված է, որ նախագծի քվեարկության արդյունքները հետևյալն են. կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Այս նախագիծը վերաբերում է Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի անվանափոխությանը: Այս դեպքը միակը չէ, սակայն այս խնդիրը հավանաբար տեխնիկական է և կայքի խնդիր է:

Հոկտեմբերի 9-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 9-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2 նախագիծ, որին ավագանու բոլոր անդամները կողմ են քվեարկել:

Դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 9-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 20 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված նախագծերի գերակշիռ մասին կողմ են քվեարկել, բացառությամբ՝ Էրիկ Աղաջանյանի, ով չի քվեարկել 2 անգամ, Ոսկան Ոսկանյանի, ով չի քվեարկել 1 անգամ: Այս նիստի օրակագրում ընդգրկված 1 նախագծի համար ավագանու 9-ը անդամները չեն քվեարկել:

Դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ ներկա են գտնվել ավագանու 15 անդամներից 11-ը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 15 նախագիծ: Ավագանու անդամներն ընդգրկված նախագծերի գերակշիռ մասին կողմ են քվեարկել, բացառությամբ՝ Գարիկ Գևորգյանի, ով չի քվեարկել 5 անգամ, Արմեն Մկրտչյանի, ով չի քվեարկել 11 անգամ: Ոսկան Ոսկանյանը և Նարեկ Օրդյանը մեկական անգամ ձեռնպահ են քվեարկել:

Քվեարկության պատկերն ամբողջացնելով տպավորություն է ստեղծվում, որ Գորիս համայնքի ավագանու անդամները միմյանց հետ միակարծիք են, ինչպես նաև նրանց կարծիքները չեն տարբերվում Գորիսի համայնքի ղեկավարության կարծիքից, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ավագանու անդաները հիմնականում կողմ են քվեարկում ներկայացված բոլոր նախագծերին:

Գորիս համայնքի 7-րդ գումարման ավագանու անդամներից ամենաքիչ բացականեր ունեն Նարեկ Օրդյանը, Արմեն Մկրտչյանը, Արարատ Աղաբեկյանը և Կարեն Լազարյանը, ովքեր ունեն համապատասխանաբար 1, 2, 2 և 3 բացակա:

Ավագանու 3 անդամներ՝ Լյովա Արզանյանը, Ռուստամ Ակլունցը և Գրիգոր Կարապետյանը ամենաշատ բացականեր ունեցող ավագանու անդամներն են: Լյովա Արզանյանն ու Ռուստամ Ակլունցը 2019 թվականին ավագանու գումարած 11 նիստերից որևէ մեկին չեն մասնակցել, իսկ Գրիգոր Կարապետյանը մասնակցել է ընդամենը 1 նիստի:

ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածում նշված է, թե որ դեպքերում են վաղաժամկետ դադարեցվում համայնքի ավագանու անդամի լիազորությունները: Նույն հոդվածի 7-րդ կետում ասվում է. «նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից»: Փաստացի ստացվում է, որ ավագանու երկու անդամ 2019 թվականի ընթացքում որևէ նիստի չեն մասնակցել, իսկ 1 անդամը մասնակցել է ընդամենը 1 նիստի: Այս դեպքում, ըստ ՏԻՄ օրենքի, ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:

Հաշվի առնելով վերոգրյալը, գրավոր հարցում ենք ուղարկել Գորիսի համայնքապետարան, ճշտելու, թե ինչո՞ւ ավագանին վաղաժամկետ չի դադարեցրել և չի դադարեցնում Լյովա Արզանյանի, Ռուստամ Ակլունցի և Գրիգոր Կարապետյանի լիազորությունները: Հարցման պատասխանը նույնպես կհրապարակենք:

Ի դեպ, ավագանու հունվարի 29-ի նիստի օրակարգում նույնպես նման հարց ընդգրկված չի եղել:

Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։



Աղբյուրը՝ https://goristoday.do.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (17.02.2020)
Դիտումներ: 262 | Վարկանիշ: 0.0/0
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...
Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...
Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62