Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնական գրադարանում և մասնաճյուղերում տարբեր միջոցառումներ են տեղի ունեցել

Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գ.Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կենտրոնական գրադարան էին այցելել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:

Աշակերտները շրջելով գրապահոցներով ծանոթացան գրադարանի գրքային ֆոնդի հետ՝ արժևորելով գրքի կարևորությունը։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ աշակերտները հայտնեցին իրենց կարծիքները և հանդես եկան Թումանյանի ստեղծագործություններով։

Մանկական գրադարանում ևս տիրում էր թումանյանական շունչը։ Գրադարան էին այցելել թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները, Վ.Սարգսյանի անվան թիվ 1 ՆՈՒՀ-ի և թիվ 2 ՆՈՒՀ-ի փոքրիկները։ Օրվա խորհրդով քննարկվեց գրքի կարևորությունը, երեխաների համար ընթերցվեց Թումանյանի հեքիաթներից, երեխաներն էլ իրենց հերթին հանդես եկան «Բարեկենդան» հեքիաթի բեմականացմամբ։ Վերջում դիտեցին մուլտֆիլմ՝ Թումանյանի հեքիաթների մոտիվով։

Իսկ մասնաճյուղի գրադարան էին այցելել թիվ 6 ՆՈՒՀ-ի սաները, ովքեր հանդես եկան «Ճամփորդները» հեքիաթի բեմականացմամբ, քննարկեցին Թումանյանի հեքիաթները։



Աղբյուրը՝ https://www.facebook.com/GorisMunicipality/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (20.02.2020)
Դիտումներ: 350 | Վարկանիշ: 5.0/1
#ՄնաՏանը. Իրանն արգելել է երկրի տարածքում քաղաքից ...
#ՄնաՏանը. Իրանն արգելել է երկրի տարածքում քաղաքից ...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5...

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...
«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...

Ինչպես է Իրանի հարևան Հայաստանը դիմադրում կորոնավի...
Ինչպես է Իրանի հարևան Հայաստանը դիմադրում կորոնավի...

#ՄնաՏանը.  Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...
#ՄնաՏանը. Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...

#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...
#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62