Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու

Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող 3 նմուշ:

Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է կատարել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ կատարելուց հետո, վճարել է նշված թղթադրամով:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:



Աղբյուրը՝ https://www.police.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (22.02.2020)
Դիտումներ: 4864 | Վարկանիշ: 2.0/1
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար

#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...
#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...

#ՄնաՏանը. Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կաս...
#ՄնաՏանը. Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կաս...

#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...
#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...

Մոսկվայում 83 մարդ գտնվում է կարանտինում
Մոսկվայում 83 մարդ գտնվում է կարանտինում

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...
Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62