Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բնակարանային խնդիրը պետք է լուծվի. Առուշ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան գառման մեջ նշել է, որ մեկնարկում է Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը:

Առուշ Առուշանյանի գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի Գորիսում սպասվող մի շարք ծրագրերի հետ մեկտեղ մեկնարկում է նաև ինձ համար առանձնակի նշանակություն ունեցող բնակարանաշինության ծրագիրը: Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բնակարանային խնդիրը պետք է լուծվի, սա քաղաքականություն մտնելուց առաջ իմ հիմնական նպատակն էր, որի լուծումն այսօր արդեն իրականություն է դառնում: Ասել էի, որ մեր համայնքում տարիներ շարունակ տնակներում, ծայրահեղ վատ պայմաններում բնակվող ընտանիքները պետք է ունենան բնակարանային լավագույն պայմանները: Մեկնարկում ենք բնակարանաշինության ծրագիրը, նախագծման աշխատանքներն ավարտվել են: Լուսանկարներում բազմաբնակարան շենքի ապագա տեսքն է, լինելու են մեկ, երկու և երեք սենյականոց բնակարաններ, որոնք իրենց հարմարավետությամբ, ընդարձակությամբ, հնարավորություններով, առայժմ նմանը չունեն մեր համայնքում: Նախագծման աշխատանքներն իրականացրել է մեր քաղաքի լավագույն ճարտարապետներից Սևադա Զաքարյանը՝ պահպանելով քաղաքի կոլորիտը, ճարտարապետական դիմագիծը:

Մեր խնդիրն է ոչ միայն ստեղծել բարեկարգ ու հարմարավետ համայնք, նաև կիսել յուրաքանչյուր բնակչի հոգսը, լուծումներ գտնել՝ նպաստելով վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատմանը ու համայնքում ապրելու, արարելու բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մենք խնդիր ենք դրել՝ առաջիկա երեք տարիների ընթացքում տնակներում բնակվող ընտանիքներ չունենալ, ստեղծել բարեկեցիկ բնակարանային պայմաններ, նպաստելով, որ մեր համայնքի խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել լավ միջավայրում: Բնակարանաշինության ծրագիրն իրականացնելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, նաև իմ ընտանիքի աջակցությամբ: Ծրագրի իրականացման հարցում կօժանդակի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Համատեղ ջանքերի շնորհիվ շարունակելու ենք ավելի վստահ քայլերով անցնել համայնքի զարգացման ճանապարհը: Օր ու գիշեր լրջագույն պատասխանատվությամբ ու միասնական կերպով շարունակելու ենք Գորիսը դարձնել հարմարավետ ու կայուն զարգացող համայնք: Սիրելի՛ գորիսեցիներ, չեմ կարող նաև չընդգծել, որ մեր աշխատանքի հանդեպ ունեցած ձեր ամենօրյա ոգևորությունը, սրտացավ վերաբերմունքը, դրական գնահատականը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք անմնացորդ աշխատանքով համայնքային կյանքի բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը հետևողական կերպով գտնել»:



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (22.02.2020)
Դիտումներ: 1948 | Վարկանիշ: 4.0/1
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...

Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62