Գորիսի տնտեսվարողների մոտ պատշաճ աշխատանքներ իրականացնելու ինքնաբուխ ցանկություն էր առաջացել

Այսօր Գորիսի տնտեսվարողների շրջանում աժիոտաժ էր: Բոլոր աշխատողները դիմակով էին, տարատեսակ ախտահանման աշխատանքներ էին իրականացնում: Խանութներում այցելուներին հորդորում էին դիմակը պատշաճ կրել, պահել 1.5 մետր հեռավորություն...

Այս ամենը տեսնելով ներքուստ ուրախացանք, սակայն շտապել էինք...

Տեսչական մարմինների հրապարակումներից պարզ դարձավ, որ այսօր՝ հուլիսի 13-ին, Գորիս և Սիսիան քաղաքներում տեսչական մարմիններն ուժեղացված ծառայություններ են իրականացրել, ինչի պատճառով էլ առավոտից բոլոր տնտեսվարողների մոտ պատշաճ աշխատանքներ իրականացնելու ինքնաբուխ ցանկություն էր առաջացել: Սակայն, այդ նույն տնտեսվարողներն օրեր առաջ օրերով չէին հետևում պարետատան որոշումներին՝ աշխատողներն առանց դիմակի էին կամ դիմակը պատշաճ չէին կրում, մարդկանց կուտակումներ էին առաջանում ու որևէ աշխատակից նրանց չէր հորդորում սոցիալական հեռավորւթյուն պահել, բացակայում էին աղբամանները, աղտահանիչ նյութերը, իսկ այսօր պարզվեց, որ տեսչական մարմինները գրեթե խախտումներ չեն արձանագրել:

Այսպես չեն աշխատում, հարգելի տնտեսվարողներ, գոնե ինքներդ ձեր խղճի առաջ հանգիստ լինելու ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ժամանակ առ ժամանակ այսօրվա նման աշխատեք, եթե ամեն օր հնարավոր չեք համարում:

Գորիսում և Սիսիանում տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների մասին՝ ստորև.

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (13.07.2020)
Դիտումներ: 467 | Վարկանիշ: 0.0/0
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...
Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...
Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...

Դիզելի՞, թե՞ դիզելու
Դիզելի՞, թե՞ դիզելու

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62