Բոլորիս համար ցավալի է օրեր առաջ մեր բնակիչ Նարեկ Սարդարյանի հետ տեղի ունեցածը

Բոլորիս համար ցավալի է օրեր առաջ մեր բնակիչ Նարեկ Սարդարյանի հետ տեղի ունեցածը, որը տարբեր լրատվամիջոցներ մինչ օրս լուսաբանում են յուրովի: Այս մասին գրված է Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ Խնձորեսկցիներ, բոլորիս համար ցավալի է օրեր առաջ մեր բնակիչ Նարեկ Սարդարյանի հետ տեղի ունեցածը, որը տարբեր լրատվամիջոցներ մինչ օրս լուսաբանում են յուրովի՝ արդյունքում տարածելով բացարձակ ապատեղեկատվություն: Մենք հորդորում ենք նրանց՝ չճշտված կամ անհայտ աղբյուրներ մեջբերելով չտարածել լուրեր և ավելորդ ցավ, հուզմունք ու վրդովմունք չպատճառել Նարեկի հարազատներին:

Անկախ ամեն ինչից՝ չպետք է հուսալքվենք. հավատով սպասենք, որ Նարեկ Սարդարյանը կվերադառնա: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են որոնողական աշխատանքներին, ովքեր սրտացավ են և սպասում են:

Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնում ենք մեր կարեկցությունը: Բոլորիս՝ առ Աստված բարձրացված աղոթքները տես կհասնեն. Նարեկը կգա»,-գրված է հաղորդագրության մեջ:

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (13.07.2020)
Դիտումներ: 7667 | Վարկանիշ: 4.5/2
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...
Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...

«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...
«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62