Գորիսում կորոնավիրուսով վարակվածներից ոմանք ինքնաբուժմամբ են զբաղվում

Գորիսում կորոնովիրուսի վարակվածության դեպքերի աճ չի նկատվում, սակայն նոր միտում է գրանցվում. նոր վարակվածները, ովքեր ասիմպտոմ նշաններ ունեն, նախընտրում են ինքնաբուժմամբ զբաղվել և չեն դիմում բուժհաստատություններին. այս խնդիրը մտահոգում է նաև Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանին։ Նրա տեղեկությամբ, հայտնաբերված բոլոր պացիենտների հետ պոլիկլինիկան, ընտանեկան բժիշկները մշտապես կապի մեջ են, անհրաժեշտ օգնություն է տրամադրվում։ Առավել ծանր հիվանդները տեղափոխվում են Կապան կամ Երևան։ Դավիթ Մաշուրյանի համար անհասկանալի է, որ որոշ դեպքերում մարդիկ թերահավատ են վերաբերվում վիրուսի ազդեցությանն, անգամ՝ ծանր վիճակում, հրաժարվում Կապան ուղեգրվել, երբեմն խուսափում թեստավորվել։ Վերջինիս պարագայում բժշկական կենտրոնը չի կարող հարկադրանքով թեստավորել կամ ստացիոնար բուժում կազմակերպել։

«Ապատեղեկատվությունը լուրջ խոչընդոտ է նոր դեպքերի հայտնաբերման և բուժումը առավել արագ կազմակերպելու գործում։ Որոշ դեպքերում մարդիկ ամեն ինչ անում են, որ անգամ իրենց հարազատներից ծածուկ «ապաքինվեն», սա համապատասխան կառույցների համար խնդիր է նաև այն առումով, որ հնարավոր չի լինում ինքնամեկուսացնել հնարավոր շփվածներին։ Պացիենտները, ովքեր թեթև ախտանիշեր ունեն, սկսում են առանց բժշկի ցուցումի, վիտամինային հաբեր օգտագործել. առանց հետևելու, որ հնարավոր են բարդացումներ»,- նշում է կենտրոնի տնօրենը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուրը՝ https://mediapoint.am/?p=8405
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (23.07.2020)
Դիտումներ: 3545 | Վարկանիշ: 1.5/2
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...
Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...
Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...

Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62