Ուսուցման այս ձևը բարձր պահանջներ է ներկայացնում ուսումնակրթական գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը». Արտուշ Ղուկասյան

Արտակարգ դրության ընթացքում ԳՊՀ-ում հեռավար ուսուցման ներդրման, արդյունքների և առկա խնդիրների շուրջ զրուցել ենք Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս կազմակերպվեց ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման ներդրման գործընթացը Գորիսի պետական համալսարանում:

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության որոշման համաձայն` Գորիսի պետական համալսարանը ևս ս.թ. մարտի 15-ից քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ՝ պարապուրդը մեղմացնելու և ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով: Անհրաժեշտ էր կրթության գործընթացը նոր հիմքերի վրա դնել,  ապահովման սկիզբը դժվար էր, քանի որ ոչ բոլորն էին տիրապետում առցանց ուսուցման գործիքակազմի ու էլեկտրոնային ռեսուրսների կիրառությանը:

Այնուամենայնիվ, կարճ ժամանակահատվածում ի պատիվ մեր դասախոսների զգալի մասի օպերատիվ գործունեության՝ առցանց տարբեր հարթակներում, առանց սահմանափակումների, կազմակերպվեց հեռավար ուսուցման գործընթացը:

ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից համապատասխան տեղեկատվություն և օժանդակություն տրամադրվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առցանց ուսուցման կազմակերպման հարթակների, գործիքների կիրառման վերաբերյալ, իսկ ֆակուլտետների դեկանների կողմից աշխատանք տարվեց ուսանողներին իրազեկելու դասապրոցեսի իրականացման այլընտրանքային ձևերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի մասին: Ուսուցումը հիմնականում իրականացվեց «Zoom», «Gmail.com», «Skype», «VIBER», «WatsApp», «Messenger» թվային տեխնոլոգիաների ու գործիքակազմի միջոցով:

-Ֆակուլտետների կողմից արդյոք իրականացվե՞լ են հարցումներ ուսանողների տեխնիկական ապահովվածության և տեղեկատվական ռեսուրսների հասանելիության վերաբերյալ:

Առցանց ուսուցման անցնելուց հետո համապատասխան հրամանների սահուն կիրառման համար ֆակուլտետները կարիք ունեին ճշտելու ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների՝ տեխնիկական հագեցվածության, համակարգչային իմացության և ուսուցման հեռավար մեխանիզմների կիրառման մակարդակը:

Բանավոր հարցումների համաձայն՝ պարզվեց, որ դասախոսների հիմնական մասը ապահովված էր տեխնիկական միջոցներով, ունենին համապատասխան գիտելիքներ և փորձ ՝ հեռավար ուսուցման գործընթացի իրականացման համար. նախկինում դասախոսներից շատերը առցանց մասնակցել են ինչպես վերապատրաստման դասընթացների, այնպես էլ միջազգային և տեղական համագործակցությունների:

Ունեինք նաև դասախոսներ և վարչական աշխատակիցներ, որոնք չունեին բավարար համակարգչային իմացություն և տեխնիկական ապահովածություն, այդ աշխատակիցներին ԳՊՀ-ի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն, իսկ բուհի կողմից` տեխնիկական սարքավորումներ` ըստ պահանջի:

Շատ ավելի բարդ էր հեռակա համակարգի ուսանողների հետ գործընթացների կազմակերպումը, քանի որ ուսանողների մեծ մասը չուներ համապատասխան տեխնիկական սարքավորումներ, էլ.փոստեր, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում օգտահաշիվներ, ինչպես նաև՝ համակարգչային բավարար գիտելիքներ: Սակայն դեկանատների արդյունավետ աշխատանքի շնորհիվ լուծում ստացան առկա խնդիրներն ու ապահովվեց այդ ուսանողների մասնակցությունը ուսումնական գործընթացին:

-Ինչպիսի՞ն էր ուսանողների ներգրավվածությունը ուսումնական առցանց պարապմունքներին:

Ուսուցման հեռավար մոդելի հիմնական առավելությունը հենց ուսուցման ճկուն ժամանակացույցի հնարավորությունն է, և ստեղծված իրավիճակում սա լավագույն տարբերակն էր: Ըստ առկա տվյալների՝ ուսանողների ներգրավվածությունն առցանց ուսուցման գործընթացում առավել մեծ էր, հատկապես՝ հեռակա ուսուցման կրթաձևում, քան նախորդ կիսամյակներում, քանի որ ուսուցման այլընտրանքային այս ձևաչափն ավելի արդյունավետ է հեռավոր բնակավայրերում ապրողների, հատկապես աշխատող ուսանողների  համար: Ամբիոնների կողմից այս ընթացքում իրականացվել  են համապատասխան միջոցառումներ՝ հեռավար ուսուցման գործընթացի ուսումնամեթոդական ապահովման համար:

Սակայն ուսուցման այս ձևը բարձր պահանջներ է ներկայացնում ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, անհրաժեշտ են նաև մի շարք անհատական ու հոգեբանական պայմաններ, նաև խիստ ինքնակարգապահություն, ինչն ուղղակիորեն կախված է սովորողի ինքնուրույնությունից ու ինքնագիտակցությունից: Այս ընթացքում բուհը փորձել է յուրաքանչյուր ուսանողի համար ապահովել հեռավար ուսուցման միջոցների և հիմնական տեղեկատվական ռեսուրսների հասանելիություն` համապատասխան կրթական ծրագրի կամ դրա մի մասի յուրացման համար ուսումնական պլանով նախատեսված անհրաժեշտ ժամաքանակի ծավալին համապատասխան:

-Արտակարգ դրության այս ժամանակահատվածի համար ԳՊՀ-ն, հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի մարտահրավերներըարդյո՞ք մշակել է ուսուցման հեռավար մոդելի գործարկման քաղաքականություն և ընթացակարգ:

ԳՊՀ-ի կողմից  հեռավար ուսուցման քաղաքականության ու ընթացակարգի մշակումը հրատապ խնդիր է, որի շուրջ նախագծային աշխատանքներ են տարվում: Քանի որ գործընթացը անսպասելի մեկնարկ ունեցավ և կանխատեսելի չէր տևականությունը, ուստի իրավիճակային լուծումներ ենք փորձել տալ ներքին մարտահրավերներին: Այդքանով հանդերձ` արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են:

Եթե համավարակի ընթացքն այսպիսին լինի և ուսուցումը կրկին հեռավար ձևաչափով շարունակվի, ապա անհրաժեշտ կլինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից բարձրագույն կրթության բնագավառում ներդնել հեռավար ուսուցման իրականացման քաղաքականություն:

Պետք է վերանայել ինչպես բուհերի ռազմավարական ծրագրերը, այնպես էլ ուսուցման իրականացման գործընթացները՝ փոփոխություններ մտցնելով գիտելիքների գնահատման գործընթացում՝ գնահատման բաղադրիչներին ավելացնելով անհատական բաղադրիչը, որը ԳՊՀ-ում արդեն իսկ ներդրել ենք այս ուսումնական տարում` գիտելիքների գնահատման կանոնակարգի լրամշակմամբ, ինչպես նաև նոր իրավիճակում ռիսկերը կառավարելու նպատակով շրջանառության մեջ դնելով գնահատման անցումային չափորոշիչներ:

-ԳՊՀ-ում 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը նույնպես կազմակերպվեց առցանց: Ինչպե՞ս կամփոփեք արված աշխատանքը:

Այս ուսումնական տարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 16 մասնագիտությունների գծով ԳՊՀ-ն թողարկեց 316 շրջանավարտ: Ամփոփիչ ատեսատվորման գործընթացը կազմակերպվեց մայիսի 27-ից հունիսի 15-ը` հեռավար ձևաչափով: Ստեղծված իրավիճակում բուհի կողմից արվել էր առավելագույնը` ամփոփիչ ատեստավորման գործընթացում ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնելու և վերջնարդյունքները ապահովելու համար: Համավարակային իրավիճակով պայմանավորված` ի լրումն գործող կարգերի` ԳՊՀ-ն հաստատել էր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման անցումային (ժամանակավոր) դրույթներ, ըստ որոնց` ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվեցին առցանց` «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով: Վիրտուալ այդ տարածքում քայլերի հաջորդականությունը մշակվել էր՝ հաշվի առնելով գործող և անցումային կարգի բոլոր կետերը և դրույթները: Գործընթացի պատասխանատուների հետ առցանց հանդիպոումների ընթացքում մատնանշվել էին հնարավոր բոլոր խնդիրները և քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Պետք է նշել, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները բավականին բարձր կարիծքներ են հայտնել հեռավար պաշտպանությունների կազմակերպվածության և որակական արդյունքների վերաբերյալ:  Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեծ աշխատանք կատարվեց ԳՊՀ-ի գիտական կենտրոնի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի աշխատակիցների կողմից, որոնք հնարավորինս անթերի, առանց տեխնիկական խնդիրների ապահովեցին հեռավար քննաշրջանների և ամփոփիչ ատեստավորման գործընթացների ծրագրային-համակարգչային սպասարկումը:

-Ինչպե՞ս կամփոփեք այս ժամակահատվածի աշխատանքը,   գոհացուցի՞չ են արդյոք առկա արդյունքները, բուհը պատրա՞ստ է արդյոք նոր ուսումնական տարվան:

Հեռավար գործընթացները պարբերաբար վերահսկվել են ուս. աշխատանքների գծով պրոռեկտորի, ուսումնական մասի կողմից, ֆակուլտետները ներկայացրել են ընթացիկ տեղեկատվություներ, պատասխանատուների հետ քննարկվել են ծագած խնդիրները` հընթացս բարելավելու գործընթացը և կառավարելու ռիսկերը:

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստում դեկանները ներկայացրին մանրամասն հաշվետություն` հեռավար քննական գործընթացներին ուսանողների ներգրավվածության, ակադեմիական առաջադիմության ցուցանիշների վերաբերյալ` ըստ կրթաձևերի, մասնագիտությունների և կուրսերի: Արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, թեև կան նաև խնդիրներ` կապված ուսման վարձավճարների հավաքագրման, շահակիցների ոչ բավարար ինքնակազմակերպվածության, ոչ համաչափ ներգրավվածության, հեռավար ուսուցման տեխնիկական անհարմարությունների և այլ հարցերի հետ: Համենայն դեպս, ֆակուլտետներում և ամբիոններում առցանց ուսումնական գործընթացները ընդհանուր առմամբ կազմակերպվել են պատշաճ մակարդակով` ապահովելու ելքային կրթական արդյունքները:

Երկրում համավարակի տարածման հնարավոր զարգացումների համատեքստում քննարկման փուլում են նաև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի պարապմունքների անցկացման ձևաչափի հետ կապված հարցերը: Հանձնարարել ենք պատասխանատու օղակներին` դասախոսների և ուսանողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ, խորհրդատվություններ` հեռավար ուսուցման գործիքներին լիարժեք տիրապետելու համար և հնարավորինս պատրաստ լինելու հաջորդ ուսումնական տարվան:

Հարցազրույցը՝ Նոննա Միրզոյանի



Աղբյուրը՝ https://gorsu.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (26.07.2020)
Դիտումներ: 211 | Վարկանիշ: 0.0/0
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...
Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62