Ապօրինի ծառահատումներ Սյունիքում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է.

«ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվել է զննում «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սյունիքի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի թիվ 20 քառակուսու թիվ 4 անտառամասի «Ալմալղ» կոչվող վայրում: Զննման արդյունքում պարզվել է, որ Վարդավանք գյուղի բնակիչ Ն. Գ.-ն, առանց համապատասխան փաստաթղթերի, հատել է 2 «Կաղնի« տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից 2020 թվականի հունիսի 30-ին ստացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա Սյունիքի տարածքային բաժնի կողմից Ն. Գ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվել է Գորիս քաղաքի բնակիչ Է. Օ.-ի կողմից շահագործվող «Ford transit» մակնիշի, 52 օօ 031 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա վառելափայտի զննում: Զննման արդյունքում պարզվել է, որ Է. Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել է 2 մ3 վառելափայտ՝ բուսական աշխարհին պատճառելով 72000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից 2020 թվականի հուլիսի 27-ին ստացված քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման հիման վրա Սյունիքի տարածքային բաժնի կողմից Է. Օ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի հատկանիշներով:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 2020 թվականի հուլիսի 10-ին ստացված թիվ 002628 անտառխախտման արձանագրության հիման վրա, Կարմրաքար գյուղի բնակիչ Վ. Մ.-ն ապօրինի հատել է 10 «Բոխի» և «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 339000 (երեք հարյուր երեսունինն հազար) ՀՀ դրամի վնաս: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ժզ) ենթակետով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ կետով, գործի նյութերն ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով»:

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (03.08.2020)
Դիտումներ: 524 | Վարկանիշ: 1.0/1
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...
Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...
Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62