Երեկ կեսօրին թափառող շները Գորիսում հարձակվել են երեխաների վրա․ «ԼԱՍՏ» լրատվական

Երեկ կեսօրին թափառող շները Գորիսում հարձակվել են երեխաների վրա։ Բնակիչների միջամտությունից հետո անգամ շները դուրս չեն եկել բազմաբնակարան շենքի բակից։ Եվ սա առաջին դեպքը չէ քաղաքում։ Շների ոհմակի ամենօրյա հարձակումներից անմասն չեն մնում ոչ միայն ծայրամասային, այլ նաև կենտրոնական թաղամասերը։ «Մեր կազմակերպությունը չի զբաղվում այդ հարցով, բայց պիտի ասեմ, որ այդ մեր գործին էլ է վհաս հասցնում։ Աղբահանությունից րոպեներ անց թափառող շներն ու կատուները աղբամաններից աղբը ցրում են տարածքում և տպավորություն է ստեղծվում, որ քաղաքում լավ չի իրականացվում աղբահանությունը»-հեռախոսազրույցի ընթացքում նշեց Գորիս համայնքի կոմունալ ծառայության ՀՈԱԿ–ի տնօրեն Գևորգ Ավետիսյանը։ «Գորիս քաղաքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտակ Առուշանյանն էլ խնդրի լուծման առաջարկ չունի։ «Դա համայնքի թիվ մեկ խնդիրներից է։ Այն օրենքով կարգավորված չէ։ Բոլորս էլ գիտենք, որ շնասպանությունն արգելված է, ուրիշ լուծում էլ Սյունիքում այս պահին չկա։ Մասսայական ստերջացում չենք կարող իրականացնել, պայմաններ չկան։ Այս հարցին պետական մակարդակով մոտեցում է հարկավոր»։

Փաստն այն է, որ օր օրի ավելանում են թափառող շներն ու մեծ վտանգ ներկայացնում ոչ միայն երեխաների, նաև բնակիչների համար։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու հետևանքների համար՝ պարզ չէ,սակայն մի բան հստակ է․ կենդանասեր լինելուց առաջ պետք է առաջին հերթին մարդասեր լինել։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (04.08.2020)
Դիտումներ: 2537 | Վարկանիշ: 0.0/0
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկեր...

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...
Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...
Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62