Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը Գորիսում գնալով նվազում են՝ երեկվանից հաստատված դեպքեր չկան

Վերջին մի քանի օրերին հետևելով ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած թվերին՝ կապված Covid 19-ի հետ, նկատում ենք` նոր հաստատված դեպքերի նվազում է արձանագրվում։ Հիգիենիկ և համաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանը «Շառավիղ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գորիսում ևս դեպքերի նվազում է նկատվում․ «Հիվանդության դեպքերը քչացել են։ Երեկվանից հիվանդության հաստատված նոր դեպքեր չունենք, և այդ ֆոնի վրա գնալով քչանում են նաև մեկուսացածների թվերը»,֊նշեց տիկին Մալինցյանը։ Հանրության շրջանում տարածված էր նաև ինքնաբուժությամբ զբաղվելը և մեր այն հարցին, թե ինչու են մարդիկ գերադասում զբաղվել ինքնաբուժությամբ և ոչ թե դիմել բժշկի, կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանն ասաց. «Մարդիկ այստեղից֊այնտեղից լսելով, թե հիվանդությունն ինչ բուժում է պահանջում, իրար մեջ տարածելով՝ հիվանդության ախտանշանների դեպքում զբաղվում են ինքնաբուժությամբ, սակայն դա ճիշտ չէ, յուրաքանչյուր մարդու պետք է տրվի յուրովի մոտեցում, քանի որ տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում այդ հիվանդությունը»։ Տիկին Մալինցյանը հորդորեց քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել, հիվանդության ախտանշանների դեպքում միանգամից դիմել բժշկի, որպեսզի ճիշտ ախտորոշում արվի և նշանակվի համապատասխան բուժում։

Քանի դեռ մինչև վերջ հաղթահարված չէ հիվանդությունը, կրկին կոչ ենք անում բոլորին դրսևորել պատասխանատու վերաբերմունք, պահպանել համաճարակային բոլոր կանոնները, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնանք մեր բնականոն կյանքին։

Եվա Կլազանց



Աղբյուրը՝ https://www.facebook.com/sharavighclub/photos/a.744380972262797/3571721512862048/?type=3&theater
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (06.08.2020)
Դիտումներ: 1996 | Վարկանիշ: 0.0/0
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...
Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...
Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հաղթանակի...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62