Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա կապակցությամբ

Հարգելի շինարարներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված տնտեսության, մեր բարեկեցության դինամիկ զարգացումը: Յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է նաև զուգահեռներ անցկացնելու արվածի և առաջիկա անելիքների միջև: Ուրախ եմ, որ Շինարարի օրը դիմավորում ենք բաց ճակատով և վաստակած իրավունքով, քանզի համատեղ ուժերով շարունակոմ ենք շենացնել Գորիսը: Մենք շինարարության բնագավառում արդեն իսկ ունենք ձևավորված լավ ավանդույթներ և այսօր էլ շարունակում ենք հետևողական աշխատանքով վերականգնել հինը, նորը կառուցելով՝ Գորիսը դարձնել դինամիկ զարգացող, գրավիչ ու հարմարավետ համայնք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզ հաջողվել է համատեղ ջանքերով վերջին երեք տարում Գորիսը դարձնել մեծ շինհրապարակ, որի ամեն անկյունոմ արարում են, քարը քարի վրա դնելով՝ կառուցում: Շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում՝ ճանապարհային ցանցի բարելավում, սպորտային, մշակութային հաստատությունների, խաղահրապարակների, հանգստի գոտիների հիմնանորոգումներ, որոնց շնորհիվ նաև համայնքը ներդրումների համար դառնում է առավել մրցակցային: Եթե նախորդ տարի կապիտալ շինարարության ծավալը համայնքում կազմում էր 1.6 միլիարդ դրամ, ապա այս տարի արդեն 2.7 միլիարդ է: Աշխատանքների մի մասն արդեն ընթացիկ են, մյուսը մասի մեկնարկը՝ մինչև տարվա վերջ: Վստահ եմ, որ յուրաքանչյուր տարի Շինարարի գեղեցիկ այս տոնը մենք համատեղ նշելու ենք նոր ձեռքբերումներով: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բոլոր շինարարներին, շինարարության ոլորտի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ՝ շարունակելու մեր սիրելի Գորիսի շենացման գործը։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Սեռի_Վլադի (09.08.2020)
Դիտումներ: 990 | Վարկանիշ: 0.0/0
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...

Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62