Դադարեցված են Աղվանի-Տաթեւ ավտոմայրուղու աշխատանքները. ինչո՞ւ

Սյունիքում ի սկզբանե մեծ ոգեւորությամբ են ընդունել տեղեկատվությունը, որ 2020թ․ հիմնանորոգվելու է Տաթեւ-Կապան ավտոմայրուղու Տաթեւ-Աղվանի հատվածը։

Օրեր առաջ արդեն մեկնարկել էին աշխատանքները, եւ կապալառու կազմակերպությունը, կարելի է փաստել, հաջողությամբ ու բարձր որակով էր կյանքի կոչում ռազմավարական այդ ճանապարհի կառուցման ծրագիրը։

Սակայն տեղի է ունեցել անսպասելին...

Գորիսում կալանվել են կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։

Ըստ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանի՝ ահա տասը օր է, ինչ բեռնատարները կալանված են ոստիկանության Գորիսի բաժնում։ Եւ, կապալառու կազմակերպությանը հասած տեղեկությունների համաձայն, մեքենաների բեռը՝ խիճն ու ավազը, իրեղեն ապացույց են ճանաչվել իրենց ընկերության հետ կապ չունեցող ինչ-որ քրեական գործով։

Ստեղծված իրավիճակը տարակուսելի է գնահատվում այն առումով, որ բեռնատարները նույնպես արգելանքի տակ են, թեեւ իրեղեն ապացույցը խիճն ու ավազն են։

­– Անշուշտ, մենք իրավական գործընթացներ ենք իրականացնում, եւ չի բացառվում, որ նաեւ գույքային վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնենք,- «Սյունյաց երկրին» ասաց «Վահագն եւ Սամվել» ընկերության ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանը, – սակայն իրավիճակը ճանապարհաշինարարներին արդեն իսկ դրել է անելանելի ու անորոշ կացության մեջ։

Փաստորեն խաթարված է Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցման բնականոն ընթացքը, ինչը հարցականի տակ է դրել մայրուղին նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու հեռանկարը։

Ընկերությունում տեղյակ չեն նույնիսկ, թե ում վարույթում է գտնվում տվյալ քրեական գործը եւ ում կարող են դիմել։ Մեքենաները կալանքի տակ առնելու պատճառ հանդիսացող քրեական գործը հարուցվել է Գորիսի քննչական բաժնում։ Հիմա էլ, պարզվում է, գործը տեղափոխվել է Գորիսի քննչական բաժնից։

Ճանապարհաշինարարները, մինչդեռ, հստակ ուղի են առաջարկում փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Եթե ինչ-որ խնդրով կա հարուցված քրեական գործ, եւ եթե Գորիսից օրինական ճանապարհով ձեռք բերված ու շինհրապարակ տեղափոխվող խիճն ու ավազը տվյալ գործով իրեղեն ապացույց են ճանաչվել, ապա թող այդ ապացույցը պահվի սահմանված կարգով՝ նախաքննությանը չխոչընդոտելու համար։ Իսկ բեռնատար մեքենաները, որոնց միջոցով են իրականացվում հիմնական աշխատանքներն Աղվանի-Տաթեւ կառուցվող ճանապարհին, պետք է անհապաղ ազատ արձակել գործող օրենքներին համահունչ, այլապես․․․

Այլապես Աղվանի-Տաթեւ ավտոմայրուղու կառուցումը վտանգված է, այն էլ՝ բազմաթիվ տարակույսների տեղիք տվող պատճառներով։

Մյուս կողմից՝ ճանապարհաշինական ընկերությունը շարունակում է վնասներ կրել օրեցօր, որը ոչ պակաս մտահոգող խնդիր է շինարարական կազմակերպության համար։

Հ․Գ․ «Սյունյաց երկիրը» սպասում է ոստիկանության Գորիսի բաժնի եւ ՀՀ քննչական կոմիտեի Գորիսի տարածքային կառույցի պարզաբանումներին։



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (18.08.2020)
Դիտումներ: 1484 | Վարկանիշ: 0.0/0
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

«Նախկիններից մնացած մարդիկ պետք է հեռանան»․ քաղաքա...
«Նախկիններից մնացած մարդիկ պետք է հեռանան»․ քաղաքա...

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...
Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...

1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ
1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ

Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62