«Գորիս գյուղ» կոչվող գերեզմանատեղիում կովերն անարգել ելումուտ են անում, սնվում ծաղիկներով ու ծաղկեպսակներով

Գորիս քաղաքի բնակիչ Արտյոմ Աղաջանյանն արդեն քանի օր է ահազանգում է, որ Գորիս քաղաքի «Գորիս գյուղ» կոչվող գերեզմանատեղիում կովերն անարգել ելումուտ են անում, սնվում հանգուցյալների շիրիմներին խոնարհված ծաղիկներով ու ծաղկեպսակներով՝ պղծելով գերեզմանները: Արտյոմ Աղաջանյանը նշում է, որ գերեզմանատեղիում արածող կովերի տերերին գտնելու համար հարակից տարածքներում բնակվողներից ում մոտեցել են, ասել է, որ կովերն իրենցը չեն:

«Գորիս գյուղի գերեզմանները ապականող կովերի տերեր, արա, բա դուք չեք սատկում, չեք հասկանում, որ սրբապղծությունա կովին գերեզմանում կերակրելը՝ ծաղիկներով, որ մարդիկ տանում են հարազատի շիրիմին: Չեք տեսնում, այ համբալներ, որ յոթ քար են տրորում, արա: Ում մոտեցանք, ասին մերը չի: Հեշտ ձևը գիտեմ գտնելու անասունի անասուն տիրոջը: Կովի վիզը գերեզանում կտրելով, այդ էդ վախտ որ եկար ու դատի տվիր, սաղ Գորիսը թքելուա աչքիդ, այս սրբապիղծ: Ես չեմ ջոգում, գերեզմանը պահակ չունի՞, թե՞ անիմաստա փող ստանում էտի»,-նշված է Արտյոմ Աղաջանյանի առաջին հրապարակման մեջ:

Երկրորդ հրապարակման մեջ քաղաքացին տեղադրել է լուսանկարներ և նշել. «Գորիս գյուղի գերեզմաններ, 22.08.20: Սրբապիղծը չի ուզում հասկանա, որ սրա համար իրան հրապարակայնորեն ստորացնելու եմ»:

Երկուշաբթի «Goris Today»-ը հարցում կուղարկի Գորիսի համայնքապետարան և ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին՝ պարզաբանում ստանալու նպատակով:
 

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (22.08.2020)
Դիտումներ: 1671 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը
Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ...
Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ...

Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...
Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62