ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենն այցելել են Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն

ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն։ Նրանք հանդիպել են կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոզյանին և նրա գործընկերներին։

Դեսպանը ուրախությամբ նկատեց, թե ինչպես են Գորիսում կանայք հաջողության հասել բիզնեսի ասպարեզում՝ խթանելով գորգագործության զարգացումն և առաջարկելով վարպետության դասընթացներ՝ զբոսաշրջիկներին։

Ի դեպ, վարպետության դասընթացներին մասնակցեցին նաև դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն՝ Դեբորա Գրիզերը։

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է կանանց հզորացումը և ստեղծագործ մտածողությունը հնարավորություն ընձեռում գործազուրկ կանանց համար ստեղծելու աշխատատեղեր և եկամտի աղբյուր, ինչը ենթադրում է զարգացման դրական հեռանկար նաև իրենց համայնքների համար», - ասաց դեսպան Թրեյսին։

Ի դեպ, Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնն «Իմ Հայաստան» ծրագրի շահառուներից է։ «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ն, իրականացնում՝ Սմիթսոնյան ինստիտուտը։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (23.08.2020)
Դիտումներ: 225 | Վարկանիշ: 0.0/0
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...
Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62