Գորիսում ե՞րբ խաղահրապարակեր կկառուցվեն. «Լաստ» լրատվական

Ամառն ավարտվում է, բայց խաղահրապարակներ ունենալու հարցը Գորիսում արդիական է։ Համավարակային ամառը բոլոր երեխաներին զրկեց հաճելի հանգստի կազմակերպումից։ Հետաքրքիր ժամանցի վայրեր միայն բակերը մնացին, որտեղ էլ նրանք անցկացրին 100-օրյա հանգիստը։

Գորիսում հաշված խաղահրապարակներ, տարածքներ կան, իսկ բազմաբնակարան շենքերի բակերում այն գրեթե բացակայում է, որից է նաև Սալ–քար թաղամասը։ Վեց բազմաբնակարան շենքի և հարակից սեփական տնատիրությունների 50-ից ավել երեխա ամեն օր մեքենաների դեմից փախչելով, խաղալու համար ազատ անկյուն գտնելով անցկացրեց հանգիստը։

Շենքի մի շարք բնակիչներ հարցով դիմել են ավագանու անդամներին, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չկա։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նույնպես տեղյակ է խնդրին։ Նրա խոսքով ոչ միայն Սալ–քարում, այլ նաև մի քանի թաղամասերում խաղահրապարակների կառուցմանը խանգարել է նաև համավարակը։ «Նման ծրագիր ու պայմանավորվածություններ ունենք, որ մեծ թաղամասերում խաղահրապարակներ կառուցենք, կազմակերպենք երեխաների հանգիստը, նրանց մանկության գեղեցիկ օրեր պարգևենք։ Վստահեցնում եմ, որ մոտ ժամանակներս, այն ծրագրից գործի կփոխվի»,-ավելացրեց համայնքի ղեկավարը։

2020թ ամառը մոտենում է ավարտին, սակայն չի ավարտվում այդ փոքրիկների մանկությունը։ Այսօր պատկան մարմինների ամենակարևոր խնդիրներից մեկն էլ նրանց մանկությունը գունեղ և ապահով դարձնելու հարցը պետք է լինի։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (24.08.2020)
Դիտումներ: 449 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի, Սիսիանի և Կապանի դեղատներում բժշկական դիմա...
Գորիսի, Սիսիանի և Կապանի դեղատներում բժշկական դիմա...

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...
Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...

Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...
Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62