«Մաքուր Գորիս» ՀԿ-ի ծրագիրն ուղղված է COVID 19-ի արդյունքում տուժած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը

«Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի առաջարկած ծրագիրն ուղղված COVID 19-ի արդյունքում տուժած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը, այն է՝ Գորիսի խոշորացված համայնքի թվով 8՝ Վերիշեն, Խնձորեսկ, Բարձրավան, Որոտան Շուռնուխ, Ակներ, Հարթաշեն, Քարահունջ բնակավայրերում և Գորիս քաղաքում ծրագրի շրջանակներում իրականացնել մաքրման աշխատանքներ ու տեղադրել աղբամաններ, արժանացել է Գորիսի համայնքապետարանի ուշադրությանը։ Ծրագրի ընթացքում համավարակի արդյունքում աշխատանքը կորցրած թվով 54 ընտանիքներ ներգրավվելու են մաքրման աշխատանքներում և եկամուտ ստանալու հնարավորություն են ունենալու։ Գորիսի համայնքապետարանը իր իրավասությունների շրջանակներում համագործակցելու է «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի հետ և աջակցելու կազմակերպությանը մաքրելու Գորիս խոշորացված համայնքի վերոնշյալ բնակավայրերը աղբից՝ աշխատանքներում ներգարավելով Գորիս կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ին՝ աղբահանությունը կազմակերպելու և աշխատանքներին աջակցելու համար։ Տրվել է համաձայնությունը նախօրոք որոշված համապատասխան տարածքներում աղբամաններ տեղադրելու համար:

Աշխատանքներն արդեն սկսված են: Այսօր ծրագրի առաջին աշխատանքային օրն էր, որին մասնակցում էին նաև «Մաքուր Գորիս» ԲՀԿ-ի երիտասարդ բնապահպանները՝ «Մի բան անենք» ծրագրի շրջանակներում:

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (26.08.2020)
Դիտումներ: 324 | Վարկանիշ: 0.0/0
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62