Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում շարունակվում են բացօթյա պարապմունքները

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցան հերթական բացօթյա պարապմունքները, որոնք կազմակերպվում են ՀՀ պարետատան որոշումներին ու պահանջներին համապատասխան, պահպանելով նոր կորոնավիրոսային հիվանդության հետ կապված առողջապահության լիազոր մարմնի կողմից սահմանված կաննոները:

Մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները պատրաստվում են սեպտեմբերի 13-16-ը Երևանում կայանալիք ՀՀ պատանիների առաջնությանը:

Շատ կարևոր է պատանիների ու երիտասարդների մարզումների շարունակականության և անընդհատության ապահովումը, քանի որ մարզադպրոցի սաները մեր հաղթանակած բանակի ապագա զինվորներն են, ուստի առաջնահերթություն է նրանց ֆիզիկական կոփվածությունն ու պատրաստվածությունը: Զորամասում ծառայող զինվորների համար ֆիզիկական ունակությունները կարևոր ու պահանջված են հասկանալի պատճառներով: Եվ ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ թե առօրյա կյանքում, և թե հատկապես զինծառայության ընթացքում ծագած դժվարությունները ավելի հեշտ են հաղթահարում ֆիզիկապես ամուր տղաները: Հետևաբար, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաներն անգամ համավարակի պայմաններում չեն դադարեցնում իրենց պարապմունքները` առաջնորդվելով «Առողջ մարմնում` առողջ ոգի» կարգախոսով:

Հավելենք, որ Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում այս պահին ուսանում է շուրջ 100 պատանի և երիտասարդ, ովքեր զորակոչվելու են ՀՀ հաղթանակած բանակ, համալրելու են մեր հերոս զինվորների շարքերը:

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (26.08.2020)
Դիտումներ: 392 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...
Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62