Գորիսը հիմնովին փոփոխվող, ազգային յուրօրինակությունը պահպանող շինհրապարակի է վերածվել

«Goris Today»-ի հետևորդ Գրետա Սահակյանը նամակ է ուղարկել ֆեյսբուքյան էջին, որը ներկայացնում ենք ստորև: 

«Ծննդավայրն ինձ համար սրբավայրի պես է, հաճախ չեմ գնում, բայց գնալուց սիրտս ու հոգիս թողնում եմ այնտեղ։ 

Գորիսը հիմնովին փոփոխվող, ազգային յուրօրինակությունը պահպանող շինհրապարակի է վերածվել, դա լինի պետական հոգածության ներքո, թե մասնավոր ոլորտում։ Ամենուր բարեկարգում է, վերականգնվում, վերակառուցվում և նոր տեսք են ստանում հին, ճարտարապետական և ազգային արժեք ունեցող շինությունները։ Մարդիկ ժպտում են, ստեղծագործում, արարում, բերք ու բարիք ստեղծում։ Մարդկանց աչքերում հույս կա, հավատ վաղվա օրվա հանդեպ, ապրելու, երկիրը շենացնելու ձգտում։ 

Ինչ փոխվեց, ինչպես շատ կարճ ժամանակում մտածելակերպ փոխվեց Գորիսում, կյանքի որակ ու ապրելու, հայրենիքը շենացնելու ձգտում առաջացավ։ 

Պարզվում է մեկ մարդը կարող է փոխել հազարների կյանքը, և այդ մեկ մարդը հայրենապաշտ և հայրենատեր ընտանիքի զավակ Գորիս Համայնքի Երիտասարդ ղեկավար Առուշ Առուշանյանն է։ 

Զրուցում ենք ներկայի ու ապագայի մասին, Առուշը պատմում է իր երազանքների, Գորիսի ապագայի տեսլականի, մոտակա և հեռավոր նպատակների մասին։ Աչքերի մեջ բոցեր են կայծկլտում, հոգու լույսը թափանցում է նաև քո հոգու խորքը,  միտքը մեկ հեռուն է գնում, մեկ կենտրոնանում ներկայի շուրջ, խանդավառ, ոգևորված պլաններ է գծում, գծագրեր ցույց տալիս և դու հասկանում ես, որ հայրենիքդ հոգատար ձեռքերում է, որ այդ ամենը իրականանալու է, քանի որ անկոտրում կամք և վճռականություն կա, միասնական ուժերի համախմբում, Գորիսը աշխարհին յուրովի ներկայացնելու ձգտում։

Աշխարհը տեղի է տալիս ուժեղների առաջ, տիեզերքի բարի ուժերը օժանդակում են բոլոր բարի նպատակների իրագործմանը, եթե բոլորի միտքը կենտրոնանում է երկիրը հզորացնելու, ծաղկեցնելու գաղափարի շուրջ, եթե ամենքը միավորում են իրենց ուժերը և կարողությունը, միտքը և ցանկությունները տիեզերք են ուղարկում։ 

Թեև հանդիպել էինք կարճ զրույցի ակնկալիքով, չզգացինք ինչպես թռավ ժամանակը, բաժանվեցինք խանդավառված, ինձ հետ տարա եռանդով ու ավյունով լի համայնքապետի գաղափարները, ձգտումներն ու փափագը աշխարհին ներկայանալի Գորիս կերտելու, վերականգնելու սյունեցու փառահեղ պատիվն ու արժանապատվությունը։

Հասկացա, որ Առուշանյան Գագայի ընտանիքը Գորիսում պատմություն է կերտում։

Եղիցի լույս և օրհնություն Ձեր բոլոր գործերին։ Մեծ շնորհակալություն»։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (26.08.2020)
Դիտումներ: 414 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...

Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...
Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...
Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62