Մաքրվում են Գորիսի հանգստի գոտիները, պատմամշակութային վայրերի հարակից տարածքները

Գորիս համայնքի տարբեր հատվածների մաքրման աշխատանքներում ներգրավված աշխատանքային խմբերն այսօր մաքրել են Հին Գորիսի հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն, Խնձորեսկ, Բարձրավան, Որոտան Շուռնուխ, Ակներ, Հարթաշեն, Քարահունջ բնակավայրերում և Գորիս քաղաքում։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին Նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի և «Գորիսի Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության շրջանակներում թվով 54 ընտանիքներ ներգրավվելու են մաքրման աշխատանքներում և եկամուտ ստանալու հնարավորություն են ունենալու։ Աշխատանքների արդյունքում մաքրման աշխատանքներին զուգահեռ նաև տեղադրվելու են թվով 50 աղբամաններ։ Մաքուր համայնք ունենալու գլխավոր նախապայմանը համայնքի մաքրության ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելն է, սրտացավ վերաբերմունքը: Համայնքի ջանքերը մշտապես ուղղված են կանաչ տարածքների պահպանմանն ու ավելացմանը, կարևոր է , որ յուրաքանչյուր բնակիչ ևս անձամբ հետևի մեր քաղաքի մաքրությանը։

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 210 | Վարկանիշ: 0.0/0
Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...
Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջա...

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...
Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողներ...
Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողներ...

Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...
Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62