ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մաքուր Գորիս» ՀԿ-ն, Գորիսի համայնքապետարանը և Գորիսի կոմունալ ծառայությունը նախաձեռնել են ծրագիր «Մի բան անենք» արշավի շրջանակում

«Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի առաջարկած ծրագիրն ուղղված COVID 19-ի արդյունքում տուժած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը, այն է՝ Գորիսի խոշորացված համայնքի թվով 8՝ Վերիշեն, Խնձորեսկ, Բարձրավան, Որոտան Շուռնուխ, Ակներ, Հարթաշեն, Քարահունջ բնակավայրերում և Գորիս քաղաքում ծրագրի շրջանակներում իրականացնել մաքրման աշխատանքներ ու տեղադրել աղբամաններ, արժանացել է Գորիսի համայնքապետարանի ուշադրությանը։ Ծրագրի ընթացքում համավարակի արդյունքում աշխատանքը կորցրած թվով 54 ընտանիքներ ներգրավվելու են մաքրման աշխատանքներում և եկամուտ ստանալու հնարավորություն են ունենալու։

COVID 19-ի արդյունքում տուժած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը կօգնի ունենալ կարճաժամկետ աշխատանք և ստանալ եկամուտ թեթևացնելու ընտանիքների սոցիալական բեռը:

Ծրագիրն իրականացվում է «Մի բան անենք» արշավի շրջանակներում «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ-ի և Գորիս Կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (04.09.2020)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 0.0/0
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62