Գորիսում ջրի խողովակի պայթելու պատճառով ճանապարհահատվածը դարձրել անանցանելի

Դեպի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց տանող աստիճանների հարակից տարածքում երեկու օր է ջրի խողովակ է պայթել և ճանապարհահատվածը դարձրել անանցանելի։

Մի քանի օրից կտրվի նոր ուսումնական տարվա մեկնարկը, և ծնողներն անհանգստացած փորձում էին շուտափույթ լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար։ Այսօր կապ հաստատեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ ՇՏ Գորիս տեղամասի շահագործման ծառայության տեղամասի պետ Անդրանիկ Բաղդասարյանի հետ՝ ներկայացնելով խնդիրը։ Վերջինս վստահեցրեց, որ խնդրին ծանոթ չեն և շատ արագ հարցը կլուծեն։ Ժամեր անց կրկին կապ հաստատեցինք՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել խնդրին։ Երեկոյան արդեն այլ պատկեր էր՝ Անդրանիկ Բաղդասարյանի միջնորդությամբ խնդիրն արդեն լուծված էր, խողովակները՝ վերանորոգված։ Մեր այն հարցին, թե ինչն է եղել խողովակի վնասվելու պատճառը, պարոն Բաղդասարյանը նշեց. «Ոռոգման առուների համար մարդիկ ամռանը աշխատել են տվյալ հատվածում, խողովակը հողի տակ է եղել, չեն նկատել, ու պատահաբար վնասվել է, բայց արդեն խնդիրը լուծված է»։ Անդրանիկ Բաղդասարյանի խոսքերով՝ նշված հատվածում ուրիշ վնասված խողովակներ էլ կան. «Մասնագետներն արդեն ուսումնասիրել են, մի փոքր հատված կա վնասված, դա էլ վաղը կնորոգենք, որ հետո մեծ խնդրի առաջ չկանգնենք»,֊ Գորիսի Շառավիղ ակումբի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Բաղդասարյանը։

Եվա Կլազանց



Աղբյուրը՝ https://www.facebook.com/sharavighclub/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (11.09.2020)
Դիտումներ: 445 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...
Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել
Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...
Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են ե...

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62