Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։

Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի վարչական շենքի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Ծրագիրն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների, վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։ Ենթադրվում է, որ 2021-2022թթ. կստեղծվեն սպասարկման նոր և մրցունակ ծառայություններ, քանի որ արդեն իսկ մի շարք բիզնես առաջարկներ են քննարկվում։

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:



Աղբյուրը՝ http://www.primeminister.am
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (12.09.2020)
Դիտումներ: 324 | Վարկանիշ: 0.0/0
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...
Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...
Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...

Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62