Խնձորեսկ. Արշակ Սայունցի ջերմոցային տնտեսության առաջին քայլերը

2019  թվականին էր, երբ Արշակ Սայունցը Խնձորեսկի Տշտափոր դաշտամասում՝  700 քառակուսի մետրի վրա ստեղծեց երկու ջերմոց:

Եվ դա՝ չորս տարի ժամանակով վերցրած գյուղատնտեսական վարկի շնորհիվ:

Առաջին բերքը կանաչեղեն էր, որ ստացավ 2020-ի Ամանորի շեմին:

Այնուհետեւ ընդլայնեց բանջարաբուծության տեսականին՝ լոլիկ, վարունգ, նաեւ սեխ:

Երկու ջերմոցում էլ առատ բերքի ականատեսը եղանք:

-Իրացման խնդիր չկա, ավելին՝ մեր բերքը Գորիսի խանութներում ե՛ւ ամենաթանկն է, ե՛ւ ամենապահանջվածը,-պատմում է Արշակ Սայունցը եւ հավելում,- որովհետեւ ե՛ւ արտաքին տեսքով, ե՛ւ համով տարբերվում է Գորիս ներկրվող լոլիկից ու վարունգից:

Իսկ սեխը… Սեխն առայժմ վաճառքի համար չէ, պարզապես փորձարկվել է, որը եւ գոհացուցիչ արդյունք է տվել:

Արշակին օգնում է հայրը՝ Սերժիկ Սայունցը, որի դիտարկմամբ՝ ջերմոցային տնտեսությունը եւ հատկապես բանջարաբուծությունը շատ աշխատատար գործընթաց են  ենթադրում:

-Առավոտից իրիկուն աշխատանք է պահանջվում, բույսը երեխայի պես բան է, անընդհատ խնամքի կարիք ունի, այլապես սպասվող արդյունքը չես ստանա,-պարզաբանում է Սերժիկ Սայունցը:

Հայր եւ որդի Սայունցների կարծիքով՝ ջերմոցային տնտեսությունը հեռանկարային եւ շահութաբեր բիզնես է, եթե, իհարկե, գլխավոր խնդիրը լուծված լինի: Իսկ խնդիրը ոռոգման ջրի պարբերական խափանումներն է: Թեեւ մայր առուն 150 մ հեռավորությամբ է անցնում, սակայն ջուրն իրենց է հասնում ընդհատումներով:

Եվ, այդուհանդերձ, նրանք պատրաստ են երկու ջերմոցի հարեւանությամբ եւս երկու-երեք ջերմոց հիմնել, եթե կարողանան նոր ու մատչելի վարկ ձեռք բերել:

-Զրո տոկոսով վարկը, որի մասին անընդհատ ասում են, անհասանելի է մեզ նման տնտեսվարողների համար,-ասում է Արշակ Սայունցը: -Իսկ հինգ տոկոսանոց վարկը ջերմոցային տնտեսության համար այնքան էլ ձեռնտու չէ:

Ինչեւէ, հայր եւ որդի Սայունցները պատրաստվում են նոր ցանքսի: Լոլիկի եւ վարունգի հետ մեկտեղ առաջիկա ձմռանը սպառողին կառաջարկեն նաեւ չինական կաղամբ, մարոլ (հազար), ինչպես եւ բրոկկոլի…

 



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (13.09.2020)
Դիտումներ: 1515 | Վարկանիշ: 2.0/4
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

Գորիսի հիմնը
Գորիսի հիմնը

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62