Անչափահասին մեղադրանք է առաջադրվել Գորիսի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ակումբի շենքի հարևանությամբ նույն բնակավայրի 17-ամյա անչափահասի հետ ունեցած անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության, քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում: Վերջինս, գրպանում պահած սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 31-ամյա տղամարդու որովայնին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, տուժողը, կատարվել է առերեսումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (14.09.2020)
Դիտումներ: 1722 | Վարկանիշ: 0.0/0
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...
«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...
Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...
Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...
Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62