Հարթաշենի բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացիներից մեկին ծեծելու, իսկ մյուսի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ Հարթաշեն բնակավայրի 21-ամյա բնակիչը 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում, իր տան հարևանությամբ բարձր հնչող երաժշտությունն անջատելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է հարևանին:

Այնուհետև 21-ամյա երիտասարդը, «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ շարունակելով պարզաբանումները, մի խումբ համագյուղացիների հետ քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով նույն համայնքի 18-ամյա երիտասարդին պատճառել է որովայնի առաջնային պատի, գոտկային և պոչուկային շրջանի ծակած-կտրած վերքեր, իսկ 30-ամյա համագյուղացուն դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վգանտավոր ծանր մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուրը՝ http://factor.am
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (15.09.2020)
Դիտումներ: 854 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...
ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...
ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացմ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62